Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայրենիք ենք կորցնում. Գևորգ Պետրոսյան

am
Hayrenik` enk` korts`nowm. Geworg Petrosyan_85379

Հայրենիք ենք կորցնում: Ֆեյսբուքյան իր էջում, նման մտավախություն է հայտնել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Տեղեկացա, որ ինչ-որ անհայտ ծագմամբ «Փինք Արմենիա» անվանումով հասարակական կազմակերպություն դիմել է ՀՀ ոստիկանություն համասեռամոլության դեմ արտահայտածս կարծիքի համար ինձ պատասխանատվության ենթարկելու պահանջով...
Նախ, գնահատական կարող է տալ դատարանը, հետո պետք է կարդալ նաև Սահմանադրությսն 96-րդ հոդվածը... Բայց դա մի կողմ...Ժողովուրդ, Հայրենիք ենք կորցնում...
Ուրիշ ոչինչ չունեմ ասելու»:

Հիշեցնենք՝ավելի վաղ, «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր. «Պատգամավոր, Երևանի պետական համալսարանի իրավագիտության դասախոս Գևորգ Պետրոսյան -ի հրապարակային գրառումների առիթով Փինք Արմենիան ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ գրառումներին քրեաիրավական որակում տալու և դեպքը պատշաճ քննության առնելու համար: Գրառումներում Պետրոսյանը կոչ էր արել Հայաստանից վտարել սեռական, կրոնական փոքրամասնություններին և նրանց պաշտպաններին»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ