Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հայտարարվում է խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

am en ru
Haytararvowm e khagharkayin karchametrazh filmeri mrts`owyt`, nvirvats Erewani himnadrman 2800-amyakin_48586

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են «Իմ Երևանը» խորագրով 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, մրցույթին կարող են մասնակցել հանրապետության բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ֆիլմերը կարող են նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական նկարահանող սարքերով: 


Սահմանվում է՝
Առաջին մրցանակ - 1 000 000 դրամ 
Երկրորդ մրցանակ - 500 000 դրամ
Երրորդ մրցանակ - 300 000 դրամ


Ներկայացված լավագույն ֆիլմերից ստեղծվելու է «Իմ Երևանը» ֆիլմաշար և ներկայացվելու է հանրությանը: 


Ֆիլմերն ընդունվելու են մինչև ս.թ. հուլիսի 15-ը: Ներկայացված աշխատանքները ժյուրին կամփոփի մինչև ս.թ սեպտեմբերի 1-ը:


Մրցույթի գլխավոր մրցանակակրին կտրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցներով 2019թ.-ին դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավորություն:


Աշխատանքները ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30, խմբագրական բաժին՝ ցանկացած թվային կրիչով:


Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37491) 40-31-85:
Էլ. հասցե՝ kinokentron@gmail.com:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ