Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հայտնի է «Արսենալի» մարզչի հավանական թեկնածուի անունը

ru am
Haytni e <<Arsenali>> marzch`i  havanakan t`eknatsowi anowne_56291

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ  Լուիս Էնրիկեն կարող է  զբաղեցնել Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը Արսեն Վենգերի հրաժարականից հետո: Այս մասին հաղորդում է The Independent- ը:

Ըստ պարբերականի տվյալների՝ Էնրիկեն արդեն նախնական բանակցություններ է վարել լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ: Բացի այդ, իսպանացի մարզիչը բարեկամական հարաբերություններ ունի ակումբի տնօրենի հետ, ում հետ աշխատել է դեռևս «Բարսելոնայում», հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Նշվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու միակ խնդիրը կարող են  դառնալ մարզչի բարձր ֆինանսական պահանջները:

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը այսօր՝ ապրիլի 20-ին, հայտարարել է այս մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալի» մարզչի պաշտոնը թողնելու մասին: Վենգերը գլխավորում է «Արսենալը» 1996 թվականից, իր կարիերայի ընթացքում նա նվաճել է Անգլիայի 7   գավաթ, Անգլիայի 7 սուպեր գավաթ, երեք անգամ դարձել է երկրի չեմպիոն, սակայն երբեք չի հաղթել Եվրոպայի գավաթում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ