Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Հեղափոխությունը և մի շարք երկրներում «Թումո» կենտրոնների բացումը ցույց են տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը. Փաշինյան

am en ru
Heghap`okhowt`yowne ew  mi shark` erkrnerowm <<T`owmo>> kentronneri bats`owme ts`owyts` en talis nor Hayastani arhants`k`ayin bovandakowt`yowne. P`ashinyan_98075

 

Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում «Թումո» կենտրոններ կբացվենԱյս մասին Փարիզի քաղաքապետարանում հայտարարեց աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. վարչապետը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն սեպտեմբերի 14-ին հանդես եկան հայտարարություններով:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և  «Թումո» կենտրոնների բացումը ցույց են տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը: «Մենք մի երկիր ենք, որ ուզում է և կարող է կարևոր և օգտակար մասնակիցը լինել  մարդկության և քաղաքակրթության առաջընթացի: Մենք մի երկիր ենք, որը կարող է  իր նպաստը բերել մարդկանց կյանքը ավելի ազատ, ավելի հանդուրժող և երջանիկ դարձնելու համար: Մենք քայլելու ենք այս ճանապարհով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում վերհիշեց հեղափոխության օրերը Երևանի Ֆրանսիայի անվան հրապարակում, որտեղ գտնվող Ռոդենի արձանն իր համար արվեստի գլուխգործոց է: «Սրա մեջ սիմվոլ կար, որովհետև ամեն անգամ, ելույթ ունենալով Ֆրանսիայի անվան հրապարակում, Ռոդենի գլուխգործոցի կողքին, ես հիշում էի այն բոլոր պատմությունները, որ կապված են աշխարհում տեղի ունեցած տարբեր հեղափոխությունների հետ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ համաշխարհային հեղափոխությունների ամենախոշոր կենտրոններից մեկը հանդիսացող Ֆրանսիայի անունը կրող հրապարակում ինքն իրեն  հաշիվ էր տալիս, թե ինչքան մեծ առաջընթաց են  բերել մարդկությանը տարբեր հեղափոխությունները, բայց, միևնույն ժամանակ, հաշվի առնելով դրանց բերած տառապանքները մարդկությանը:

«Ֆրանսիական հեղափոխության և բոլոր հեղափոխությունների պատմությունը հիշելով՝ շատ հստակ ձևակերպվեց այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. անել այնպիսի հեղափոխություն, որը բացառի մարդկանց տառապանքը: Եվ մենք հստակ ձևակերպեցինք մեր խնդիրը. մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների և պարտվածների, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ