Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Հենրիխ Մխիթարյանին հանձնվել է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը

am ru
Henrikh Mkhit`aryanin handznvel e Hayastani <<Tarva lavagowyn fowtbolist>> mrts`anake_50410

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան  «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին այսօր  հանձնվել է Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Մրցանակը ստանալիս Մխիթարյանը նշել է, որ պարգևը մեծ հաճույքով է ստանում: «Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում ևս առաջինը լինել, իհարկե, հարգելով իմ թիմակիցներին»,-ասել է ֆուտբոլիստը:

 

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում 8-րդ անգամ և 7-րդ անգամ անընդմեջ արժանացել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ այս անգամ հավաքելով  190 միավոր:

 

2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: 

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ