Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հերթը հասա՞վ Սաշիկ Սարգսյանին

am
Hert`e hasa?v Sashik Sargsyanin_68888

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ մի խումբ դիմակավորված անձինք մուտք են գործել «Էլիպս» ընկերության գրասենյակ։ Քիչ առաջ ոստիկանությունից հաստատեցին, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ շրջափակել են «Էլլիպս» ընկերության շենքը և այնտեղ հատուկ գործողություններ են իրականացնում:

Նշենք, որ «Էլիպս» ընկերության սեփականատերերը Գուրգեն և Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաև «Սեքյուրիթի դրիմում»: Հիշեցնենք նաև, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը սպասարկում է Հայաստանում գործող արագաչափերն ու ճանապարհային տեսախցիկները, իսկ ընկերության սեփականատերը, ըստ չհաստատված լուրերի, Սերժ Սարգսյանի եղբար Սաշիկ Սարգսյանն է: 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ