Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Հետաքրքրասերի ակումբ՝ զարմանահրաշ մետաղադրամներ

am es
Hetak`rk`raseri akowmb, zarmanahrash metaghadramner_78571

Օրեր առաջ, հուլիսի 13-ին ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակի սեղանները պատված էին հայկական և աշխարհի բազմաթիվ պետությունների մետաղադրամներով և թղթադրամներով: «Խորանարդ» ինտելեկտուալ ակումբի  գործադիր  տնօրեն  Արմեն Պետրոսյանն իր հավաքածուն ցուցադրության էր ներկայացնում «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամներին:

Ի դեպ, Արմեն Պետրոսյանը շուրջ 30 տարի ուսումնասիրում է մետաղադրամների «կենսագրությունը»: Երիտասարդները ուշի-ուշով դիտում էին հավաքածուն, բազմաթիվ հարցեր տալիս, տեղեկանում մետաղադրամների ստեղծման զարմանահրաշ պատմությանը:

 

Միջոցառման վարողը տեսածրիչով ցուցադրեց հին և ժամանակակից հայկական  մետաղադրամների անսպառ տեսականին՝ սկսած Տիգրան Մեծից մինչև մեր օրերը, որոնց մեջ մտնում են ինչպես գործածվող, այնպես էլ չգործածվողները: Հետաքրքիր էին տարբեր հոբելյանների առթիվով ստեղծվածները, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը, նույնիսկ կեղծվածները, նաև պաշտպանիչ շերտերի բացատրությունը:

 

 

Տարբեր պետությունների մետաղադրամները մեկ տեղում են՝ էկրանի վրա. համեմատվում էին աշխարհի ամենամեծ և ամենափոքր դրամները, ամենահինն ու ամենանորը, տարբեր ձևերի և չափերի, անվանական արժեքների, մետաղների տեսակները:

 

 

Բացի նոր գիտելիքի ձեռքբերումից, երիտասարդները մասնակցեցին «Այդ զարմանահրաշ մետաղադրամները» թեմայով «Իմաստության բանալի» ինտելեկտուալ խաղին:

Խաղը թեժ էր. ութ հարցից բաղկացած հարցաթերթերի ճիշտ պատասխանը լրացնող՝ 6 միավոր վաստակած 3 մասնակիցներին տրվեց լրացուցիչ 4 հարց, և վերջապես որոշվեցին խաղի մրցանակակիրները:

Ակումբի սահմանած գիրք-մրցանակները ստացան ակումբի անդամներ՝ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ Շուշանիկ Զառաֆյանը, որը ձեռքբերեց  «Տարբեր դարերի և ժողովուրդների հեքիաթներ, առասպելներ, անեկդոտներ» գիրքը:

 

 

2-րդ հորիզոնականը զբաղեցրած Վեներա Պապոյանը ձեռքբերեց «Գիտելիքների խայտաբղետ աշխարհում»  գիրքը, 1-ին  պատվավոր հորիզոնականն զբաղեցրած Անահիտ Մխիթարյանը՝ «Գրական Գյումրի-2015» գիրքը:

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի համակարգող Հ.Կարապետյանը, ակումբի անդամները ջերմորեն շնորհակալություն հայտնեցին Արմեն Պետրոսյանին հետաքրքիր և հիշարժան միջոցառման և տպավորիչ խաղի համար:

 

 

 

Լուսինե Մարտիրոսյան

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան»

երիտասարդական ակումբի անդամ

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ