Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Հետազոտության բոլոր փուլերը պետք է կատարվեն հստակ սահմանված կարգով. Փառանձեմ Խաչատրյան

am
Hetazotowt`yan bolor p`owlere petk` e katarven hstak sahmanvats kargov. P`arhandzem Khach`atryan_50490

Որակյալ բուժման հիմքում ախտորոշման վստահելի տվյալներն են: Յուրաքանչյուր բժիշկ բուժման արդյունավետ ռազմավարություն մշակելիս պետք է առավել քան համոզված լինի, որ ձեռքի տակ գտնվող հետազոտությունների տվյալները ճշգրիտ են: Հետազոտությունների որակի նկատմամբ հետևողականությունն ու սրտացավությունը “Հիստոջեն” պաթոլոգիայի հայ-գերմանական կենտրոնի առաջատար մասնագետներին հնարավորություն տվեց ախտորոշման որակի նոր չափանիշներ սահմանել ՀՀ-ում ու  գործունեության կարճ ժամանահատվածում շահել ևˊ պացիենտների ևˊ բժիշկների վստահությունը: Կենտրոնի գործունեության մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականին պատմում է Հիստոջենի համահիմնադիր, ՀՀ գլխավոր ախտաբան, բ.գ.թ Փառանձեմ Խաչատրյանը:

 

-Տիկին Խաչատրյան, հետազոտությունների ի՞նչ սպեկտր է առաջարկում  “Հիստոջեն” պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը: Ո՞ր դեպքում պետք է պացիենտը դիմի Ձեզ:

 

-Հիստոջենը պաթոլոգիայի կենտրոն է, ուստի պացիենտը մեզ դիմում է, երբ կա ձևաբանական հետազոտությունների կարիք՝ բջջաբանական, հյուսվածաբանական, իմունոհիստոքիմիկան և մոլեկուլային: Հիմնականում մեզ այցելում են արդեն իսկ կատարված վիրահատական կամ ախտորոշիչ պրոցեդուրայից հետո, սակայն որոշ դեպքերում հետազոտության նյութը ստացվում է հենց մեզ մոտ, օրինակ վահանագեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կամ արգանդի վզիկի քսուքների ստացումը:

 

-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշման համար ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ ու ի՞նչ կարևորություն ունեն հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններն այս հարցում:

 

-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը պահանջում է համալիր մոտեցում մի շարք մասնագետների կողմից, և այդ շարքում հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններնն ունեն իրենց ուրույն դերը: Մասնավորապես առանց այս մեթոդների անհնար է ճշտել ուռուցքի հյուսվածքային տեսակը, ենթատեսակը, մոլեկուլային դիմագիծը, ինչը խիստ անհրաժեշտ է բուժման գործընթացը թիրախային  և ճիշտ կազմակերպելու համար: Բացի այդ գնահատվում է ուռուցքի հեռացման արմատականությունը, մետաստազների առկայությունը  հարակից ավշահանգույցներում և այլն: Հիստոջենը բոլոր ուռուցքային հիվանդությունների ախտորոշման գործում առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխան մոտեցումներ` ըստ որակի, ճշգրտության, ախտորոշման տրման ժամանակի և այլն: Դա տարբերվում է  ներկայումս մեր երկրում գործող որոշ կենտրոնների մոտեցումներից, բայց այն է, ինչ անհրաժեշտ է բժշկագիտության արդի ռիթմի համար:

 

-Ի՞նչն է ամենակարևորը հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունների ճշգրտությունը ապահովելու հարցում:

 

-Կան մի շարք կարևոր հանգամանքներ, սկսած դեռ վիրահատարանից կամ միջամտության սենյակից, երբ օրգանիզմից վերցրած հյուսվածքային նմուշը պետք է անհապաղ դրվի ֆիքսող համապատասխան լուծույթի մեջ: Այնուհետև հյուսվածքի մշակման յուրաքանչյուր փուլ պետք է կատարվի հստակ սահմանված կարգով` ըստ միջազգային ուղեցույցերի և գործելակարգերի: Կարևորագույն հանգամանք է նաև հենց հյուսվածաբանական հետազոտություների համար նախատեսված քիմիկատների ընտրությունը: Եվ իհարկե, արդյունքները վերլուծող մասնագետների կոմպետենտությունը, քանի որ այս հետազոտությունների պարագայում միայն ժամանակակից  սարքավորումները  և նյութերը բավական չեն, առանցքային են հենց ախտաբաններն իրենց գիտելիքներով:

 

-Տեխնիկական ի՞նչ հագեցվածություն ունի կենտրոնը:

 

-Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտական կենտրոնը հագեցված է վերջին սերնդի ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ ձևաբանական հետազոտությունների բոլոր փուլերը լիարժեք  և որակյալ կատարելու համար, ընդհուպ մինչև ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտությունների համակարգը: Իրականացնում ենք ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտություններ ճշգրիտ արդյունքներով, թիմային հստակ կանոնակարգված աշխատանքով յուրաքանչյուր փուլում՝ որակի ապահովման համար:

 

         -Դուք տեսնո՞ւմ եք Հիստոջեն կենտրոնի առաքելությունը քաղցկեղի կանխարգելման ո ւ       պայքարի դաշտում:

Քաղցկեղի կանխարգելման ու պայքարի դաշտում Հիստոջենի դերակատարումն առանցքային է այնքանով, որ հենց մեր կենտրոնում և միասին են աշխատում Հանրապետության և Երևան քաղաքի գլխավոր ախտաբանները, ովքեր ընդգրկված են Առողջապահության Նախարարության ՛՛Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության՛՛ ստեղծման թիմի կազմում: Բացի այդ Հիստոջենի գործունեությունը սերտորեն առնչվում է նաև  ՛՛Ախտաբանների և բջջաբանների՛՛ հայկական ասոցիացիայի հետ՝ ուղեցույցերի, գործելակարգերի մշակման  և ներդրման, միջմասնագիտական քննարկումների կազմակերպման  և այլ առումներով:

 

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում Ձեր աշխատանքում:

Բժշկագիտության մեջ ընդունված ամենակարևոր սկզբունքով՝ Noli nocere – Մի՛ վնասիր: Օգնիր, եթե կարող ես, եթե ոչ, գոնե ավելի մի բարդացրու:

 

           -Նոր ծրագրեր սպասվու՞մ են:

Միանշանակ այո,  սակայն ամեն ինչ իր ժամանակին: Ամեն դեպքում բոլոր նոր զարգացումներն ունեն մեկ միտում՝ ճշգրիտ ախտորոշում սեղմ ժամկետներում:

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ