Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հիմա էս գյուղում կա՞ մեկը, որ կարող է կռանալ ու էդ աղբը վերցնե՞լ, թե՞ ամոթ է. Նիկոլ Փաշինյան

am
Hima es gyowghowm ka? meke, or karogh e krhanal ow ed aghbe verts`ne?l, t`e? amot` e. Nikol P`ashinyan   _86399

 «Մի հայտնի արտահայտություն կա, որ եթե մեկը քաղցած է, իրեն ավելի լավ է ոչ թե ձուկ տալ, այլ՝ օգնել, որ ինքը կարողանա ինքնուրույն ձուկ բռնել», -  Բերդ քաղաքում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, թե ՝ ձուկ տալու ժամանակը Հայաստանում անցել է։

 «Մենք խոնարհվում ենք Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի, աշխարհի բոլոր հայ գործարարների, բարեգործների առաջ, բայց սա ուրիշ Հայաստան է, սա մի Հայաստան է, որտեղ ապրում է հզոր, հպարտ, արժանապատիվ քաղաքացի, որտեղ չկան սահմանափակումներ», - ասաց Ն. Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հիշեց իր ընդդիմադիր ժամանակները՝ նշելով. «Էն ընդդիմադիր ժամանակներում ասում էի՝ եկեք մեր շուրջը նայենք, պարզ է, հիմա եկել եմ ՝ մաքրել են, «պիլասոս» են արել, բայց էն ժամանակ, որ գնում էի, հո չէի՞ն մաքրում, երևի կողքից իշխանությունները բան-ման էին բերում լցնում»։

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ «ասում էի եկեք նայենք՝ որտեղ ենք կանգնած, կանգնած ենք մի տեղում, որտեղ չորս կողմը աղբ է, ա. արդյոք կառավարությունն է այդ աղբը թափել, բ. կառավարությունն, այո, պետք է ապահովի, որ աղբը հավաքեն, հիմա էս գյուղում կա՞ մեկը, որ կարող է կռանալ ու էդ աղբը վերցնե՞լ, թե՞ ամոթ է»:

ՀՀ վարչապետն ասաց, որ ինքը կկռանա ու կվերցնի, քանի որ իր ողջ կյանքում չի հանդուրժել աղբով շրջապատված լինելը։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ