Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը մեկ տարով կերկարաձգվի

am
Hin nmowshi andznagreri tramadrman zhamkete mek tarov kerkaradzgvi_100329

Կառավարությունը հավանություն տվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը:

Փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնել ապահովել քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ