Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Հիրոսիմայի ողբերգությունը. Ճապոնիան այդքան էլ հեռու չէ

en am ru
Hirosimayi oghbergowt`yowne. Chaponian aydk`an el herhow ch`e   _85043

1945 թ. օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 8:15 -ին ճապոնական Հիրոսիմա քաղաքի բոլոր ժամացույցները կանգ առան: Դա այն պահն էր, երբ ամերիկացի օդաչուները խաղաղ և դեռևս քնած քաղաքի վրա նետեցին «փոքրիկ» փաղաքշական անունով ատոմային ռումբը: Թիրախը պատահական չէր ընտրված՝ Հոնսյու կղզում գտնվող այս քաղաքը համարվում էր ամենախիտ բնակեցվածներից մեկը:

ԱՄՆ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայում երկնած «փոքրիկի» գրոհի արդյունքում Հիրոսիման դարձավ ավերակ: Պայթյունի էպիկենտրոնում գտնվող մարդիկ մեկ ակնթարթում վերածվեցին մոխրակույտերի, թերևս, նրանց կարելի առավել «հաջողակ» համարել, քանի որ մահը վայրկյանական էր: Մինչդեռ մի քանի տասնյակ հազար բնակիչներ զոհվեցին ահավոր տառապանքներից հետո ժամերօրեր- շաբաթներ-ամիսներ անց, իսկ արդեն ճառագայթային հիվանդության հետևանքով իրենց մահկանացուն կնքեցին շուրջ 200 հազար հիրոսիմացիներ:

Երեք օր անց նման ճակատագրի արժանացավ մեկ այլ ճապոնական քաղաք՝ Նագասակին: Երկու պայթյուններից տարբեր գնահատականներով զոհ գնացին ընդհանուր առմամբ շուրջ 450 հազար ճապոնացի: Այս թվի մեջ չեն մտնում սերնդե-սերունդ տեղափոխվող ճառագայթային հիվանդությամբ առաջացած հետևանքները, նաև՝ պոտենցիալ չծնված երեխաները:

Այս վայրագ գործողության վերաբերյալ որոշումը դեռևս 1944թ. սեպտեմբերին ընդունել էին ԱՄՆ նախագահ Ռուզվելտն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, սակայն հետագայում, ըստ որոշ պատմաբանների, Ռուզվելտը զղջացել էր, բայց նրա վաղաժամ մահը և իր նախորդից շատ ավելի ագրեսիվ ու երկչոտ Հարի Թրումենի՝ ԱՄՆ ղեկավարի ղեկը ստանձնելը, ցավոք, այդ որոշումը թողեցին անփոփոխ:

Ահա, թե ինչ հայտարարեց Հարի Թրումենը Հիրոսիմայի ռմբակոծումից անմիջապես հետո. «Թող բոլորը գիտակցեն. մենք ամբողջությամբ կոչնչացնենք Ճապոնիայի պատերազմ վարելու ընդունակությունը: Եթե նրանք անմիջապես չեն ընդունում մեր պայմանները, ուրեմն, թող պատրաստվեն կրկին ստանալ այնպիսի մահաբեր «անձրև», որպիսին դեռևս չի տեսել երկրագունդը»:

Նկատենք, արդեն ամիսներ առաջ կապիտուլացիայի էին ենթարկվել Գերմանիան և Իտալիան՝ միայնակ թողնելով ճապոնացիներին և բոլորի համար պարզ էր, որ երկրորդ Համաշխարհայինի ավարտին մնացել են տառացիորեն օրեր: Այդ իսկ պատճառով, մինչ օրս էլ հնչում է հարցը՝ ինչու՞: Ո՞րն էր կոալիցիայի երրորդ անդամին նման դաժան պատժի ենթարկելու նպատակը, երբ նա գրեթե չէր դիմադրում և պատրաստ էր հանձնվել:

Պատասխանն ակնհայտ է՝ «կուժ քեզ եմ ասում՝ կուլա դու լսիր»: Այս քայլով կուշտ և բարգավաճ ԱՄՆ-ը հայտարարեց աշխարհին, առաջին հերթին իրեն հիմնական հակառակորդ, երկրորդ Համաշխարհայինի գրեթե ողջ ծանրությունն իր ուսերի տարած, շուրջ 30 միլիոն մարդկային զոհ տված, ավերված, թուլացած ԽՍՀՄ-ին, որ այսուհետ ինքը ատոմային գերտերություն է: Սակայն որքա՜ն էր Թրումենի զարմանքը, երբ ընդամենը մի քանի ամիս անց «ծերուկ Ջոն»՝ Իոսիֆ Ստալինը պատասխանեց, որ ԽՍՀՄ-ը նույնպես ունի ատոմային զենք: Իհարկե, պայթյունը կատարվեց ամայի կղզիներից մեկում, ոչ մի վնաս չհասցնելով մարդկանց:

73 տարի է անցել: Իրեն աշխարհի ամենաժողովրդավար երկրիր համարող և ուրիշներին ուղղություններ ցույց տվող ԱՄՆ-ը այդպես էլ չի բարեհաճել պաշտոնական ներողություն խնդրել այսօր արդեն իր մերձավոր դաշնակցից: Այո, երբեմն առաջին դեմքերի շուրթերով ինչ-որ ստանդարտ I'm Sorry է հնչում, ասես վերացական մի ողբերգության մասին՝ ոչ մի բառ չնշելով ԱՄՆ դերակատարման մասին: Ի դեպ, ԱՄՆ ռազմաբազաներն այսօր էլ իրենց շատ լավ են զգում նույն Ճապոնիայում: Ճապոնացիների մտքով էլ չի անցնում պահանջել նրանց «go home»: Թէ չէ, Փանիկձայներ են լսվելռուսներն, այնուամենայնիվ, ներողություն հայցեցին՝ գրեթե անմիջապես: Սա, ի դեպ, ուղղակի հիշեցում էր անգետների կամ «մոռացկոտների» համար:

Եվ վերջում. Իրանի նկատմամբ դիրքորոշման կարծրացումից հետո մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ որոշակի գայթակղությունների առջև կկանգնի: Բացի նրանից, որ Իրանը մեր լավ բարեկամն է, նա մեր անմիջական աշխարհագրական հարևանն է:

Ռազմական ատոմի համար պետական սահմաններ գոյություն չունեն:

Գոռ Արմենյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ