Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հնարավոր է թույլատրվի սիգի արդյունագործական որս Սևանա լճում

am
Hnaravor e t`owylatrvi sigi ardyownagortsakan ors Sewana lchowm_66942

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Սևանա լճի պահպանության, ապօրինի ձկնորսության հիմնախնդրի և արդյունագործական ձկնորսության հնարավորությունների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյանը, <<Սևան>> ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։

Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և  հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալները՝ Սևանա լճում ձկան պաշարներին և որսի արգելքի ժամանակահատվածների վերաբերյալ։ Ներկայացված գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննարկման մասնակիցները հնարավոր են համարել սահմանափակ չափաքանակով արդյունագործական որսի թույլտվությունը, սակայն դրա համար առաջին հերթին պետք է բացառվի, հատկապես տարվա այս ժամանակահատվածում, ոչ արդյունագործական մեծության /մինչև 500 գրամ/ ձկան որսը և արգելվի այդ նպատակով օգտագործվող որսագործիքների ներմուծումը Հայաստան։ Առաջնահերթ դիտարկվել են նաև Սևանա լճի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում հարակից համայնքների բնակիչների ներգրավման մեխանիզմները, որոնք հունիսի 8-ին քննարկվել էին նաև լճին հարակից համայնքների ներկայացուցիչների հետ։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ