Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հնարավոր է՝ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին որոշի սատարել Արտակ Զեյնալյանին. «Ժողովուրդ»

am
Hnaravor e, HHK-n Erewani avaganow entrowt`yownnerin oroshi satarel Artak Zeynalyanin. <<Zhoghovowrd>>_85171

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփա­կան թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրանք սեփական թեկնածու են առաջադրելու՝ ի հակակշիռ իրենց դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: «Քանի որ ՀՀԿ-ն որպես կառույց փլուզվել է, կուսակցության և խմբակցության անդամ կամ նախկին անդամ ազատ են իրենց քվեն տալու այն անձին, ում ցանկանում են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ ասել է Երևանի ավագանու անդամներից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդան­յանը: 

Մեկ փաստ էլ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանն ու իր կողմնակից­ներն այս օրերին քաղաքացիների հետ հանդիպումներում փորձում են թաքցնել ՔՊ-ի հետ տարաձայնություն­ները և համոզում են, թե իբր «Ելք» դաշինքում ամեն ինչ նորմալ է, իրենք առանձին են գնում ընտրություն­ների, որ հետո ավագանու նիստում միավորվեն և ձայն տան Հայկ Մարությանին»,-գրում է թերթը:

 
 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ