Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Հոգևոր իշխանությունն էլ ե՞՞ն ուզում զավթել. Լիա Ավետիսյան

am es
Hogewor ishkhanowt`yownn el e??n owzowm zavt`el. Lia Avetisyan _65696

Օրերս մի խումբ հոգևորականներ բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Նախօրեին կաթողիկոսը հանդիպեց և զրուցեց իր հրաժարականը պահանջող անձանց հետ, սակայն վերջիններիս պահանջն անփոփոխ մնաց:

Գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ Հայ Ձայն-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կաթողիկոսի դեմ իրականացվող ակցիաները հեղափոխության հետևանք են, որոնք, չի բացառվում, որ կառավարվում են դրսից: «Հեղափոխությունից հետո ամեն ինչ արվում է կառավարման ղեկին մոտ կանգնած մարդկանց փոփոխության համար: Մենք արդեն ունենք Մեծ Բրիտանիայից «բերված» նախագահ, ում համար խորհրդարանում 90 պատգամավոր կողմ քվեարկեցին, ունենք կառավարություն, որը հեղափոխությունից հետո եկավ իշխանության և փոփոխություններ է սկսել բոլոր ոլորտներում, հիմա երրորդ փուլը հոգևոր իշխանության զավթման փուլն է»,- ասաց Ավետիսյանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ հոգևոր դաշտում միանշանակ խնդիրներ կան, սակայն իրականացվող ակցիաները դրանցով չի պայմանավորում. «Խնդիրներ անշուշտ ունենք, և կարիք կա մաքրման անհատների ու հասարակական հարաբերություններում, երկրի հասարակական ու քաղաքական հիմունքներում: Որովհետև մեզ հայտարարեցին անկախություն, սակայն սկսեցին ճորտատիրական կարգեր սահմանել, ու մարդիկ այսօր շահագործվում են: Ամեն կերպ մարդկանց նվաստացրել են, մարդիկ հոգեպես, ֆիզիկապես ու նյութապես ճնշված են: Այստեղ ճորտատիրական կարգեր են, որ սպասարկում են կապիտալիստական երկրները»,- ասաց նա:

Լիա Ավետիսյանը հնարավոր համարեց Սորոսի հիմնադրամից սնվող հկ-ների և աղանդավորական կազմակերպությունների թաքնված մասնակցությունն իրականացվող ակցիաներում՝ հիշեցնելով, որ դրանք ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում:

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ