Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հոլիվուդում նշվել է գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի 60-ամյակը

am
Holivowdowm nshvel e gerashnorh T. Hovnan ark`. Terteryani 60-amyake_33561

Երեկ Հոլիվուդի Թաղլյան սրահում նշվեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի 60-ամյակը: Հոբելյանական երեկոյին մասնակցում էին տեղի հայ համայնքի 500 անվանի ներկայացուցիչները՝ այդ թվում տարբեր դասերի շուրջ 40 հոգևորականներ:

Բարձր գնահատանքի է արժանի Հովնան սրբազանի ներդրած ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու   զորացման, Հայրենիք-Սփյուռք  հարաբերությունների  առավել զարգացման գործում, հայության համար նշանակալից  ծրագրերի իրականացման գործում՝ սկսած Ղարաբաղյան  շարժման օրերից, քառօրյա պատերազմ և մինչև այսօր:

 

Հայ ձայն լրատվական կայքի խմբագրակազմը միանում է Սրբազան հոր  հոբելյանի կապակցությամբ հնչած  բազում շնորհավորանքներին և նրան ցանկանում, որ Երկնավոր Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Սրբազան հորը, ուժ ու կորով, ինչը բնորոշ է մեր սուրբ հավատքի երանելի Հայրերին: 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ