Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հորդորում եմ միանալ ինձ եւ պայքարել Ձեր կուսակիցների դեմ. Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին

am
Hordorowm em mianal indz ew payk`arel Dzer kowsakits`neri dem. Naira Zohrabyane Nikol P`ashinyanin_100829

Երեւանի քաղաքապետի ԲՀԿական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միանալ իրեն եւ միասին պայքարել իրեն հայհոյողների դեմ։

«Արդեն մի քանի անգամ հասցրել եմ իմ շնորհակալությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ հորդորել եմ միանալ ինձ եւ միասին պայքարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն անդամների, «Իմ քայլը» դաշինքի ավագանու այն անդամների դեմ, որոնք սոցցանցերը ողողել էին իմ, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի հասցեին անպարկեշտ որակումներով։ Նրանք իրական մարդիկ են, հարգարժան վարչապետի կուսակիցներն են, «Իմ քայլը» դաշինքի անդամներն են, ուստի դիմելով որպես նախկին գործընկերոջ՝ հորդորում եմ միանալ ինձ եւ պայքարել իր կուսակիցների դեմ»,– այսօր՝ սեպտեմբերի 21–ին Երեւանի Հյուսիսային պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի ԲՀԿական թեկնածուն։

Նշենք, որ այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր զորակցությունն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին. «Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան եւ ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ որեւէ քաղաքացի որեւէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով»։

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն էր հայտնել սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող վիրավորական մեկնաբանությունների առնչությամբ: Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի եւ սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ Իր հերթին Թաթոյանը այդ նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ