Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը

am en ru
Howlisi 22-in Erewanowm kants`kats`vi dzmerowki 6-rd p`arhatone_79271

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված և սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց: Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչև 19:00-ն Կարապի լիճ - Հյուսիսային պողոտա - Կարապի լիճ հետագծով: 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետևեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր և այլն:

Նշենք, որ մրցույթների հաղթողները կարժանանան հետաքրքիր մրցանակների:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ