Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Հրազդանում ծխի արտանետումներ են. բնապահպանն ահազանգում է, տեսչականից՝ մեկնաբանում

am
Hrazdanowm tskhi artanetowmner en. bnapahpann ahazangowm e, tesch`akanits`, meknabanowm _67170

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Հրազդան քաղաքը հայտնվել է ծխային արտանետումների տակ: Այս մասին Հրազդանի բնակիչներն ահազանգել են  «Հանուն Հրազդանի» ֆեյսբուքյան խմբումԲնակիչները տեսանյութ և լուսանկարներ էին տարածել, որտեղ երևում է, թե գործարանի խողովակների արտանետումներից ինչպես են  ծխի ամպեր գոյանումՀԱՅ ՁԱՅՆ-ը կապ հաստատեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանի հետ՝ տեղեկանալու, թե տեսչական մարմինն ինչ քայլեր է ձեռնարկել այս խնդրի կապակցությամբ


«Երկար ժամանակ գործարանը չի աշխատել, և երբ վերսկսել են աշխատանքը, նման դեպք է տեղի ունեցելԴա տևել է ընդամենը մեկ ժամ: Գործարանից տեղեկացրել են նաև, որ առաջիկա օրերին գործարանի աշխատանքը կրկին կդադարի»,- տեղեկացրեց  Վրույր Պեպանյանը, հավելելով, որ այս պահին ծխի վերաբերյալ ահազանգ չունեն:

Հարցին, թե տեսչական մարմինը դեպքի հետ կապված  տեղում ստուգումներ չի՞ արել, Պեպանյանն ասաց՝ ոչ, բայց եթե շարունակվի, քայլեր կձեռնարկեն:

Մեր հակադարձմանը, թե  բնակիչներն ու բնապահպանները նշում են, որ այս ծխարձակումը պարբերական բնույթ է կրում, Պեպանյանը  նշեց, որ գործարանը որոշ ժամանակով չի աշխատել, և չեն կարող ասել, որ ծխարձակումները պարբերական բնույթ են կրում:

Ստացվում է, որ մարմինը բավարարվու՞մ է գործարանից հայտնած տեղեկատվությամբ, ի՞նչ խնդիր պետք է լինի, որ տեսչական մարմինը գնա տեղում ստուգի՝ հարցրինք  Պեպանյանին, որին ի պատասխան նա  ասաց. «Չէ,  վստահության հարց չի այստեղ: Գործարանն ամիսներ շարունակ չի աշխատել, մեկ ժամով են միացրել, այդպիսի դեպք է եղել»:
 
ՀԱՅ ՁԱՅՆ-ը խնդրի վերաբերյալ  զրուցեց նաև բնապահպան Կարինե Դանիելյանի հետ, ով նշեց, որ այդ գործարանից արտանետումներ հաճախ են լինում:

«Շատ վաղուց եղել է, երբ մենք գնում էինք ստուգումների, տեսնում էինք, որ մաքրող սարքերն անջատված են: Այնպես որ, դա վերահսկելու խնդիր է, որովհետև որքանով ես տեղյակ եմ, այնտեղ  լիարժեք մաքրման տեխնիկա կա, պարզապես դրա մշտական գործարկումը թանկ է: Սա բնապահպանության նախարարության  ստուգումների խնդիրն է, ինչպես նաև առողջապահության հետաքրքրության սահմաններում է, բայց ԱՆ-ը մինչև վերջերս խույս է տվել էկոլոգիական խնդիրներից»,- տեղեկացրեց Կարինե Դանիելյանը:  

Բնապահպանն ընդգծում է, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ամենավերջին տեղում են, այնինչ դա  ազգային անվտանգության առաջնահերթ խնդիրներից է:


Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ