Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Հյուսիսարևմտյան Իրանում վերականգնվում են հին հայկական տարածքները

am en
Hyowsisarewmtyan Iranowm verakangnvowm en hin haykakan taratsk`nere_60979

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հայկական Սուրբ Թադեի (Սուրբ Թադևոս) վանքի մոտակայքում գտնվող 3 հայկական տարածքներում սկսվել են վերականգնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք The Tehran Times-ից:

«Սանդուխտի (Սուրբ Սանդուխտ կույսի, խմբ.) դամբարանն ու տաճարը, ինչպես նաև Զաքարիոսի եկեղեցին ենթակա են վերականգնման աշխատանքների», - նահանգի զբոսաշրջության ներկայացուցիչ Հասան Սեֆերֆարի խոսքերն է մեջբերում  ISANA-ն:

Վերջինս հավելել է, որ մեկ միլիարդ ռիալ (շուրջ 24 հազար դոլար) կազմող բյուջեն հատկացվել է նախագծերի, այդ թվում հատակների և շինությունների ամրապնդման համար:

Սուրբ Թադեի վանքը (Ղարա Քելիսա՝ «Սև եկեղեցի») քրիստոնյաների և տարածաշրջանի մյուս բնակիչների համար միշտ եղել է հոգևոր արժեքի վայր: Յուրաքանչյուր ամռան այստեղ են հավաքվում ուխտավորներ Իրանից ու Հայաստանից` մասնակցելու Սբ. Թադեի վանքի տարեկան ուխտագնացությանը:

2008 թ. Սբ. Թադեի վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության ցանկում Սբ. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան ներքո։

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ