Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ի աջակցություն Լիբանանի, Իրաքի եւ Սիրիայի հայերի

am
I ajakts`owt`yown Libanani, Irak`i ew Siriayi hayeri_36474

Հայաստանի կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N951-Ն որոշմամբ Լիբանանի, Իրաքի եւ Սիրիայի հայերին թույլատրվել էր առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Որոշումը ուժի մեջ է մինչեւ այս տարեվերջ: ՀՀ սփյուռքի նախարարությունն առաջարկում է որոշման գործողության ժամկետը երկարացնել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Ըստ սփյուռքի նախարարության, «Ներկա դրությամբ Լիբանանի Հանրապետությունում և Սիրայի Արաբական Հանրապետությունում բնակվող հայերի համար դեռևս մեծ խնդիր է Հայաստանի Հանրապետություն գալը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում ստանալու հարցը, քանի որ այն կապված է նյութական վիճակի և տեղաշարժվելու առանձին դժվարությունների հետ: Այսպես 2016 թվականին Սիրիայում 1709, Լիբանանում՝ 2815, Իրաքում 46 (ընդամենը՝ 4570 քաղաքացիՀայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը ստացել են այդ երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Այդ տենդենցը առայսօր մնում է արդիական: Ելնելով իրավիճակից անհրաժեշտ է որոշման գործողության ժամկետը երկարաձգել մեկ տարով, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետության, Լիբանանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիները մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն ունենան առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում»:

 

 

Հարցը ներառված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ