Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ի՞նչ անել արդյունավետ քաղաքական համակարգ ստեղծելու համար. Արթուր Ղազինյան

am es
I?nch` anel ardyownavet  k`aghak`akan hamakarg steghtselow hamar. Art`owr Ghazinyan_75839

Չնայած որոշել էի պահպանել 100 օրյա լռությունը, սակայն գործընթացների արագությունը ստիպեց խոսել ավելի շուտ:
Համոզված եմ, որ <<Նոր Հայաստանում>> պետք է բացառվի իշխանությունն ամեն գնով պահելու և ամեն գնով իշխանության գալու նախկինում ձևավորված արատավոր և վտանգավոր պրակտիկան:

Ասում է իրավաբանական գիտության թեկնածու,  Երեւանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա նկատում է, որ դա երաշխավորելու համար Հայաստանում պետք է ստեղծել մրցակցային և գաղափարախոսության վրա հիմնված արդյունավետ գործող քաղաքական համակարգ, որի կայացման համար վարչապետ Փաշինյանը պետք է իրականացնի հետևյալ քայլերը:

Առաջին, նախաձեռնի Սահմանադրական բարեփոխումներ` իշխանության ապակենտրոնացման և Վարչապետի չափից ավել լիազորությունները սահմանափակելու նպատակով.
Երկրորդ, հստակեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները` հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի ընդունումից հետո առնվազն մեկ տարի պահպանելու ժողովրդավարական կանոնը,
Երրորդ, հռչակի իր քաղաքական գաղափարախոսության մասին` կոնկրետացնելով այդ գաղափարախոսության դիրքավորումը և դրանով իսկ տալով հնարավորություն ձևավորել գաղափարական ընդդիմություն:

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ