Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ի՞նչ առաջարկներ է պատրաստվում ներկայացնել պատգամավորը ԱԺ աշնանային նստաշրջանին

am
I?nch` arhajarkner e patrastvowm nerkayats`nel patgamavore AZh ashnanayin nstashrjanin_90506

    Մի քանի օրից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը և Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ պատրաստվում է երկու գաղափար, օրենսդրական նախաձեռնության կարգով՝ դնել շրջանառության մեջ: Այս մասին ԱԺ պատգամավորը գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում, հույս հայտնելով, որ խորհրդարանական գործընկերներն իրեն այդ հարցում կաջակցեն և օրենքի տեսք կտան իր առաջարկներին:

 Իսկ թե որո՞նք են այդ առաջարկները՝ պատգամավորը ներկայացնում է հետևյալը.

 1. Օրենքով արգելել ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը (և՛ ինտերնետ և՛ գրասենյակային տարբերակները, թե՛ տեղական թե՛ միջազգային), իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտել որպես ծանր քրեական հանցագործություն։ Օրենքով արգելելուց բացի ցանկացած լուծում կամ կարգավորում ինքնախաբեություն է։

2. Օրենքով սահմանել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր ՀՀ-ում կունենան ծառայողական մեքենաներ (Անվտանգության խորհրդի անդամներ +): Օրենքով սահմանել, որ ստեղծվում է միասնական ավտոպարկ (պետությունը կարող է նախընտրել outsourcing-ը ևս որպես տարբերակ), մշակվում է հատուկ ծրագիր, որի միջոցով կառավարության կողմից սահմանված պետական պաշտոնյաները (ավելի ընդլայնված ցանկ, քան այսօր անհատական ծառայողական մեքենաներ ունեցողներն են) պատվիրում են մեքենա։

  Համակարգն ավտոմատ հաստատում է պատվերը, առանց բյուրոկրատական միջամտության։ Պատվերի հեղինակ պետական պաշտոնյայի, պատվերի ուղղության, նպատակի և պատվերի տևողության մասին տեղեկությունները պահպանվում են այդ ծրագրի կայքում, որը լինում է բաց, հրապարակային և թափանցիկ, լրագրողների դիտակետում։ Այս կոնցեպտը, վստահաբար, կլուծի տասնամյակներ շարունակ չարչրկված «պադավատների» թեման, կբերի բյուջետային միջոցների մեծ խնայողության»,- գրել է Սամվել Ֆարմանյանը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ