Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Ի՞նչ պատասխան են տալու ՀՀ քննչական կոմիտեն և ոստիկանությունը Հայկ Նահապետյանին ու Հայկ Այվազյանին. nt.am

am
I?nch` pataskhan en talow HH k`nnch`akan komiten ew ostikanowt`yowne Hayk Nahapetyanin ow Hayk Ayvazyanin. nt.am_99491

Ի՞նչ պատասխան են տալու ՀՀ քննչական կոմիտեն և ոստիկանությունը, եթե պարզվի, որ հայտնի խոսակցության գաղտնալսումը Նահապետյանը և Այվազյանը չեն կատարելԻնչպես արդեն հայտնի է «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության երեկ տարածած հայտարարությունից, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 17-ին, ժամը 9:35-ին խուզարկություն է կատարվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում:

  Նախաձեռնության հայտարարության մեջ նշված է նաև, որ «Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաև հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում:

  Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ հայտնի գաղտնալսումը հնարավոր է կատարվել է ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ և ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ կողմից:

  Ստացվում է, որ մեր երկրում դատարանները և իրավապահները ենթադրությամբ կարող են իշխանության մաս չկազմող ցանկացած մեկի իրավունքները խախտել, օրինական շահերը ոտնահարել՝ նրա աշխատավայրն ու բնակարանը խուզարկելով, աշխատանքի համար անհրաժեշտ գույքը (տվյալ պարագայում՝ համակարգիչներըհիշողության կրիչները, բջջային հեռախոսները) առգրավելով և անորոշ ժամանակով տանելով

  Իրավապահները խուզարկության ժամանակ փնտրել են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում իրականացնելու և դրանք ձայնագրելու տեխնիկական հնարավորություն ունեցող սարքեր, դրանց համալրող սարքավորումներ, էլեկտրոնային սարքավորումներ: Իրավապահներն այդ առումով, իհարկե՛, ոչինչ էլ չեն գտել, այսինքն` չեն եղել էլեկտրոնային ինչ-որ հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտային ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի միջև բջջային հեռախոսով տեղի ունեցած խոսակցության ընթացքում որսալ համապատասխան հաճախային տիրույթում սփռվող ռադիոալիքները:

     ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները փնտրել են նաև հիշողության սարքեր և կրիչներ, համակարգիչներ և ծրագրային ապահովումներ, որոնցում կարող էին տեղեկություններ պահպանվել իրականացված գաղտնալսման և ձայնագրման մասին: Նախաձեռնության հայտարարության համաձայն, «Առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ»: 

  Անհասկանալի է հիշյալ անձանց անձնական բջջային հեռախոսներն առգրավելու հանգամանքը` առավել ևս այն դեպքում, երբ նրանց հեռախոսային քարտերը հենց տեղում վերադարձրել են: Ե՛վ ՀՀ քննչական կոմիտեին, և՛ ՀՀ ոստիկանությանը կապի օպերատորներին համապատասխան հարցումներ ուղարկելու միջոցով շատ հեշտությամբ կարող էին պարզել, թե Հ. Նահապետյանն ու Հ. Այվազյանը երբ և ինչ հեռախոսահամարների են զանգել, երբ և որ հեռախոսահամարներից են զանգեր ստացել, ամեն անգամ ինչ տևողությամբ են խոսել: Հենց տեղում դժվար չէր նաև ստուգել, կարդալ վերոնշյալ անձանց ստացած և ուղարկած վերջին շրջանի բոլոր SMS հաղորդագրությունները, և որևէ հետաքրքիր բան գտնելու դեպքում նոր միայն արձանագրել դա, առգրավել:

  Ի՞նչ պատասխան են տալու ՀՀ քննչական կոմիտեն և ոստիկանությունը, եթե քրեական գործի նախաքննությամբ պարզվի, որ հայտնի խոսակցության գաղտնալսումը և ձայնագրությունը նրանք չեն կատարել: Ի՞նչ պատասխան է տալու դատարանը` իրավապահներին խուզարկության սանկցիա տալու համար: Ի վերջո, պետք է նկատի ունենալ, որ հանուն քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության գործող, այլասերվածության քարոզչության և քայքայիչ, ամբողջատիրական աղանդների դեմ պայքարող հիշյալ նախաձեռնությանը լուրջ վնաս է պատճառվել` նրա համակարգչային տեխնիկան, հիշողության կրիչներն առգրավելով և աշխատելու հնարավորությունից զրկելով:

 Առնվազն բարոյական վնաս է պատճառված Հայկ Նահապետյանին և Հայկ Այվազյանին: Այս ամենը չպետք է անտեսել

 Նշենք նաև, որ Հայկ Նահապետյանին և Հայկ Այվազյանին դատավարական որևէ կարգավիճակ (կասկածյալ, մեղադրյալ) չի տրվել, խուզարկությունները և վերոնշյալ գույքի առգրավումը կատարվել է առանց դրա:

    Հուսով ենք, որ նոր Հայաստանում ՀՀ քննչական կոմիտեն կիրականացնի բացառապես օբյեկտիվ նախաքննություն ու պատասխանատվությունից խույս տալու համար, չի փորձի գնալ քրեական գործ սարքելու ճանապարհով: Դա չի՛ հանդուրժվելու: Ի դեպ, տեսնել է պետք, թե այլասերվածներից և նրանց «իրավունքների» սորոսական պաշտպաններից ոմանք սոցիալական ցանցերում ինչպես են ուրախացել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակի և Հայկ Այվազյանի բնակարանի խուզարկության փաստից:

   Հոդվածն ամբողությամբ կարող եք կարդալ Նոյյան տապան լրատավականում

  Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ