Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻՊ-ը Իրաքի հյուսիսում դեռևս սպառնալիք է

am ru
IP-e Irak`i hyowsisowm derhews sparhnalik` e_43315

ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները դեռեւս վտանգ են ներկայացնում  Հյուսիսային Իրաքի համար: Այս մասին հայտարարել է Քիրքուկի նահանգապետ Ռաքան ալ Ջաբուրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԻՊ-ի զինյալներն անհետացել են, նրանք չեն ոչնչացվել: Փեշմերգան չի լուծել  անվտանգության խնդիրները: ԻՊ-ը դեռեւս չգործող խմբավորումներ ունի, այդ թվում նաեւ Քիրքուկում՝ բնակավայրերից հեռու հովիտներում: Գիշերը նրանք հարձակվում են, առեւանգում մարդկանց: Նրանք դեռեւս սպառնալիք են ներկայացնում », - ասել է  նահանգապետը:

Ռաքան ալ Ջաբուրիի խոսքերով, Քիրքուկի շրջանում եւ Իրաքի հյուսիսային այլ տարածքներում ահաբեկիչներին «լայնամասշտաբ գործողությամբ վնասազերծելու անհրաժեշտություն կա»:

Հիշեցնենք, որ ԻՊ-ը 2014 թվականին գրավել է Իրաքի զգալի մասը: Կառավարությունը հայտարարել է   ահաբեկիչների հանդեպ լիակատար հաղթանակի մասին միայն 2017 թվականի դեկտեմբերին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ