Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ինչո՞ւ է Շանթը մնում անազատության մեջ. Շահեն Հարությունյանը վրդովված է

am
Inch`o?w e Shant`e mnowm anazatowt`yan mej. Shahen Harowt`yownyane vrdovvats e _85951

Դեռևս անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, անդրադարձել է հոր նկատմամբ նոր իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքին: 

«Եկեք մի հատ ծուռը նստենք, դյուզը խոսենք։ Նիկոլ Փաշինյանը 5 տարի շարունակ հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է։ Դուրս եկավ փողոց, հայտարարեց, որ իշխանափոխությունից հետո երկրում չի լինի կոռուպցիա, ամենաթողություն և քաղբանտարկյալները և մասնավորապես՝ անվանապես նշելով՝ Շանթ Հարությունյանը պետք է օր առաջ ազատ արձակվեն։

Գնացինք, կողքը կանգնեցինք: Եկավ իշխանության։ Սկսեց պայքար ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ամենաթողության և սկսեց պատժել հանցագործներին։ Լավ է։ 

Իսկ որտե՞ղ է Շանթ Հարությունյանը։ Այն նույն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։ Մարդ, ով առաջինը դուրս եկավ փողոց՝ արժեքների հեղափոխության»,- գրել է Շահեն Հարությունյանը: 

Նա նշել է, որ Շանթ Հարությունյանը չէր հավատում ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը, քանի որ բոլոր ընտրությունները կեղծվում էին։ «Իսկ հիմա՞։ Իշխանություն է փոխվել, բայց կրկին անգամ Շանթ Հարությունյանը չի մասնակցի ընտրություններին, քանի որ նոր իշխանությունները չեն ցանկանում քաղբանտարկյալին ազատել՝ այդպիսով մեկուսացնելով Շանթ Հարությունյանին և իր գաղափարախոսությանը»,- հավելել է Շանթ Հարությունյանի որդին։ 

Որպես հետգրություն՝ Շահեն Հարությունյանը նշել է.

ՀԳ. Քաղբանտարկյալի հարցը չպետք է տեղափոխել իրավական հարթություն, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ չկա քաղաքական հոդված (ինչպես օրինակ Սովետմիության մեջ)։

ՀԳ.2. Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ օր առաջ պիտի ազատվի Շանթ Հարությունյանը, բա ինչի՞ այդ ժամանակ մեկը չասեց, պարոն Նիկո'լ, ի՞նչ է, որոշել ես գալ իշխանության ու ազդե՞լ դատական համակարգի վրա։

ՀԳ.3. Այո', Շանթ Հարությունյանը ցանկանում է ազատ արձակվել միայն արդարացմամբ։ Դա է նորմալ, բանական, բարոյական և ադեկվատ հասարակություններում վերաբերմունքը քաղբանտարկյալի հանդեպ։ 
Բայց ի՞նչ եք կարծում, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար, չէ՞ր կարող ազատել Շանթ Հարությունյանին առանց արդարացման։ Սուտ է բոլոր այն լուրերը, թե Շանթ Հարությունյանին առաջարկել են ազատություն, իսկ նա հրաժարվել է։ 

ՀԳ.4. Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և բանտերից ազատվեցին թավշյա հեղափոխության մասնակիցները, այդ ժամանակ միանշանակ հնարավոր էր բանտից ազատել նաև մյուս քաղբանտարկյալներին։ Չէ՞ որ հանրային ռադիոյի շենք մտնելը (հատուկ պահպանվող գոտի) ավելի ծանր քայլ է, որին մասնակցել եմ նաև ես, քան մի քանի հոգով ոստիկանության հետ բախումը։ 

ՀԳ.5. Հարգելի' Նիկոլ Փաշինյան։ Դուք լավ գիտեք, որ ես կարողանում եմ հայտնվել այնպիսի վայրերում, որտեղ չէր ցանկանա տեսնել ոչ մի իշխանություն։ Հիշու՞մ եք Հայաստան֊Պորտուգալիա խաղը։ Հենց դուք եկաք ինձ տեսնելու ոստիկանության բաժնում։ Հիշու՞մ եք Հռոմի Պապի այցը հայաստան՝ Գյումրի։ 

«Առջևում կարևոր աշուն է, պարո՛ն Փաշինյան։ 

ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ»,- իր գրությունն այսպես է ամփոփել Շահեն Հարությունյանը: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ