Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ինչո՞ւ ոստիկանության կայքում տեղ չի գտել դիվանատուն ներխուժածների մոտ թմրանյութի նմանվող զանգվածի հայտնաբերման լուրը

am
Inch`o?w ostikanowt`yan kayk`owm tegh ch`i gtel divanatown nerkhowzhatsneri mot t`mranyowt`i nmanvogh zangvatsi haytnaberman lowre _76531

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն այսօր հրապարակել էր ՀՀ ոստիկանության հաստատումն այն մասին, որ օրերս  դիվանատուն ներխուժած անձանց մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված:

Հրապարակումից հետո մեր ընթերցողները սկսեցին մտահոգություն հայտնել, որ ոստիկանության պաշտոնական կայքում, որտեղ օրվա ընթացքում տասնյակ հրապարակումներ են լինում տարաբնույթ հանցագործությունների վերաբերյալ, որևէ հիշատակում չկա այս փաստի առնչությամբ:

Խնդիրը պարզաբանելու նպատակով մենք կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով ևս մեկ անգամ հաստատեց տեղեկատվության իսկությունը, սակայն նշեց, որ պաշտոնական լրատվության մեջ այն տեղ չի գտել, քանի որ նմանաբնույթ լուրերը բազմաթիվ են ու հնարավոր չէ անդրադառնալ բոլորին: «Օրական հազարավոր հետաքննություններ են լինում, մենք չենք կարող բոլորի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել կայքում»,- ասաց նա:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի խմբագրությունը ցանկանում է իր ընթերցողներին ևս մեկ անգամ հավաստիացնել, որ կայքում հրապարակվում են միմյայն ճշգրտված լուրեր:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ