Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ինքնիշխան, ուժեղ երկիր կառուցելու մեր ծրագրերը ՀԱՊԿ անդամ երկրները վտանգավոր են համարում. Կարապետ Ռուբինյան

am
Ink`nishkhan, owzhegh erkir karhowts`elow mer tsragrere HAPK andam erkrnere vtangavor en hamarowm. Karapet Rhowbinyan_84503

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու, Եվրասիական համագործակցության, ՀԱՊԿ-ի երկրների հետ համագործակցությունը ամրապնդելու մասին անդադար հավաստիացումները չէին կարող պաշտպանել մեզ դառը իրականության հետ բախումից: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին փոխնախագահ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆՆ՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների մեջ առաջացած լարվածությանը, Լավրովի կոշտ հայտարարությանն ու Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանին:

«Իրականությունն այն է, որ հեղափոխության արդյունքում մեր ու այդ երկրների միջև քաղաքակրթական անդունդ է առաջացել: Ինքնիշխան, ժողովրդավարական, ազատ, ուստի և ուժեղ երկիր կառուցելու մեր պլանները ոչ միայն չեն ողջունվում՝ վտանգավոր են համարվում իրենց համար: Այս իրավիճակում մեզ պետք է ոչ միայն հաստատակամություն ցուցաբերել մեր ընտրած զարգացման ուղին շարունակելու համար, այլև առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Կարծում եմ, ԱԳՆ խոսնակի հնչեցրած պատասխան արձագանքը բավարարում էր այս պահանջին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու որոշմանը և դրա վերաբերյալ հակասական արձագանքներին, մասնավորապես այն հարցին, որ դա վնասել է ՀԱՊԿ-ի հեղինակությանը, Կարապետ Ռուբինյանը նշեց. «ՀԱՊԿ-ը հեղինակություն պետք է ունենա, որպեսզի այն վնասելու մասին խոսենք: Ցանկացած սթափ մտածող մարդ, էլ չեմ ասում փորձագետ, կասի ձեզ, որ ՀԱՊԿ-ը Կրեմլի ստեղծած ու իր նեոգաղութատիրական ծրագրերը սպասարկող գործիք է, որն ավելի շատ մեռելածին է, քան կենսածին: Իսկ Հայաստանի դիրքն այդ կառույցում ամենևին կապված չի և չի եղել Խաչատուրովի հետ: Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը պարզապես առիթ հանդիսացավ մեր երկրի ներքին գործերին խառնվելու համար»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ