Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորումն ու օրենսդրական բարեփոխումներն անհրաժեշտություն են. Արծվիկ Մինասյանը հանդիպել է Պյոտր Սվիտալսկու հետ

am
Institowts`ional hamakargeri dzewavorowmn ow orensdrakan barep`okhowmnern anhrazheshtowt`yown en. Artsvik Minasyane handipel e Pyotr Svitalskow het_81299

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարդեսպան Պյոտր Սվիտալսկու հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին ԱջեմյանըՀՀ ՏԶՆ նախարարի տեղակալներըպաշտոնատար այլ անձինք։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիցողջունելով հյուրերին՝ նախարարը նշել էոր նախորդ շաբաթը հարուստ էր ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներովինչը շատ կարևոր է,  և վերստին հայտնել է գերատեսչության բոլոր օղակների ամբողջ թափով արդյունավետ աշխատանքին միտված պատրաստակամությունը։

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքըանդրադաձել տնտեսության ազդակներիններդրումային քաղաքականությանըգործարար միջավայրի բարելավման հարցերին։

Մասնավորապեստնտեսական ցուցանիշներին անդրադառնալովնախարարը նշել էոր տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվել է  տնտեսական ակտիվության 8.9 % աճաճել են արտահանման և ներմուծման ծավալներըզարգացում կա գրեթե բոլոր ուղղություններովինչը փաստում էոր տնտեսությունը դրական է արձագանքել իրականացվող հակակոռուպցիոն գործողություններին և կառավարության՝ մրցակցային միջավայր ձևավորելու հանձնառությանը։ Ներկայում մեծ անհրաժեշտություն են ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորումն ու օրենսդրական բարեփոխումները։ Այս համատեքստում նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված  փոխգործակցությանը և օտարերկրյա ներդրումների պաշտպանությանը վերաբերող համապատասխան օրինագծերի ընդունման կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել կարողությունների հզորացմանարտահանման խրախուսմանմտավոր սեփականությանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Նախարար Մինասյանը հետագա աշխատանքում հաջողություններ է մաղթել  Հոա-Բին Աջեմյանինով ավարտում է առաքելությունը մեր երկրում։

Հանդիպման ավարտին կողմերը կրկին վերահաստատել են համագործակցության զարգացման իրենց պատրաստակամությունը։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ