Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Իրանական լրատվամիջոցի անդրադարձը հայկական Ուրմիային (լուսանկարներ)

am ru
Iranakan lratvamijots`i andradardze haykakan Owrmiayin (lowsankarner)_99619

Իրանական Irna.ir լրատվական գործակալությունը ֆոտոռեպորտաժ է պատրաստել Հայկական լեռնաշխարհի 3 խոշորագույն լճերից մեկի՝ Ուրմիա լճի մասին, որն այժմ գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում:

Աղբյուրը նշում է, որ Ուրմիան Իրանի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի ամենամեծ աղի լիճն է: Լիճը նաև շատ չվող թռչունների համար բնակատեղի է հանդիսանում:

 

 

Հիշեցնենք, որ 140 կմ երկարություն և մինչև 15 մ խորություն ունեցող Ուրմիա լիճը Վանի թագավորության շրջանում, երբ Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ պետության մեջ, հայտնի էր «Արևմուտքի ծով» անվամբ։

Դրա մասին հայտնի է դառնում Ասորեստանի զորքերի՝ մ.թ.ա. 820 թվականի դեպի Ուրարտու կատարած արշավանքին վերաբերող արձանագրությունից։ 

 

 

Մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը լճի տարածքը մտնում էր հայոց պետության կազմի մեջ։

Ուրմիան հայտնի է եղել նաև որպես «Կապուտան ծով»: Այս անունով լճի մասին հիշատակությունների ենք հանդիպում Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու աշխատություններում։

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ