Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իրանը Իսրայելին ագրեսիայի մեջ է մեղադրել

am
Irane Israyelin agresiayi mej e meghadrel  _60351

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին դատապարտել է Իսրայելի հրթիռային հարձակումները Սիրիայի իրանական օբյեկտների վրա` դրանք կոչելով ագրեսիա և ինքնիշխանության խախտում: Հայտարարությունը հրապարակվել է Իրանի ԱԳՆ կայքում:

«Սիոնիստական ​​ռեժիմի կրկնվող հարձակումները Սիրիայի վրա և երկրի ինքնիշխանության կոպիտ խախտումը հատկապես վերջին օրերին, բացարձակ ագրեսիվ էին», - ասել է Ղասեմին:

Ղասեմին նաև շեշտել է, որ Իսրայելը հանդես է գալիս հակառակ «բոլոր միջազգային նորմերին, կանոններին և չափանիշներին»:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ