Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իրանը դուրս չի գա միջուկային համաձայնագրից. Ռուհանի

am
Irane dowrs ch`i ga mijowkayin hamadzaynagrits`. Rhowhani_59823

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը չի լքի միջուկային համաձայնագիրը. համաձայնագիրը կպահպանվի «հնգյակի» հետ, առանց ԱՄՆ-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости- ն:

«Այս պահից սկսած  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կգործի Իրանի և հինգ երկրների միջև», - ասել է Ռուհանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից:

Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան իրենց հերթին ափսոսանք են հայտնել ԱՄՆ-ի՝  Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու կապակցությամբ:

Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերին հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը դիվանագիտության ամենամեծ նվաճումներից մեկն է:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ