Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Իրանը նախապատրաստվում է միջուկային ծրագրի վերսկսմանը

am
Irane nakhapatrastvowm e mijowkayin tsragri versksmane_64628

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հանձնարարել է երկրի միջուկային էներգիայի նախարարությանը պատրաստվել ուրանի հարստացման հզորության աճին: Այս մասին գրում է Press TV- ը:

Ալի Խամենեին նշել է, որ երկիրը չի կարող միաժամանակ լինել «պատժամիջոցների ներքո, հրաժարվել իր միջուկային ծրագրից եւ հետևել սահմանափակումներին»:

Այս առումով, նա հանձնարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը շտապ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ուրանի հարստացումը վերսկսելու  համար:

Ավելի վաղ, Իրանը հայտարարել է, որ կհետևի միջուկային համաձայնագրին, եթե Եվրամիությունը փոխհատուցի այն ​​վնասի համար, որը Թեհրանը կկրի ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և Թեհրանի հանդեպ պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ