Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իրանը թույլ չի տա իր հետ խոսել վերջնագրի լեզվով. Գոհար Իսկանդարյան

am
Irane t`owyl ch`i ta ir het khosel verjnagri lezvov. Gohar Iskandaryan_86103

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

 

-Տիկին Իսկանդարյան, կարծիք կա, որ ԱՄՆ-ի կողմից, Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ բացասաբար կանդրադառնան նաև հայ-իրանական առևտրաշրջանառության վրա. ի՞նչ կասեք այս առնչությամբ:

-Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը, երբևիցե այնքան մեծ չափերի չի հասել, որպեսզի հիմա  էլ ավելի վատանա ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հետևանքով: Հայաստանի հետ կապված չեմ կարծում, որ այս պահին ինչ –որ խնդիր կարող է լինել:

Մենք գիտենք, որ Հայաստան-Իրան առևտրաշրջանառության զգալի մասն իրականացվում է  «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում, որն, այսպես ասած, փոխանակման ծրագիր է: Մենք, այստեղ որևէ գումարային շրջանառություն չենք անում ՝ իրենք տալիս են գազը, մենք այն վերածում ենք էլեկտրաէներգիայի ու հետ վերադարձնում, ավելցուկը մեզ է մնում՝ որպես  կատարած աշխատանք: Այսինքն, այստեղ ֆինանսեր չեն ծախսվում, որի համար հարկ կլիներ իրականացնել  բանկային գործարքներ: Երկու կողմերի համար էլ շահավետ պայմաններ են ստեղծվել այս բնագավառում: «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը որևէ կերպ չի կարող այս պատժամիջոցների տակ հայտնվել:

    Նոյեմբերին իրականացվելիք պատժամիջոցների մեջ կներառվի նաև բանկային ոլորտը: Պատժամիջոցների այս փուլը ևս Հայաստանի վրա մեծ ազդեցություն չի ունենա, բայց  փոքր թիվ կազմող առևտրաշրջանառությունը հնարավոր է  վնասվի, քանի որ չենք կարողանալու բանկային շարժեր իրականացել Իրանի հետ: Ոչ միայն մենք, այլև ամբողջ աշխարհի վրա սա բացասաբար կանդրադառնա:

-Իսկ Իրանի վրա ի՞նչ ազդեցություն կունենան այս պատժամիջոցները:

- Ես կարծում եմ, Իրանում ավելի ծանր իրավիճակ կստեղծվի նոյեմբերի 5-ին, երբ որ Թրամփը կիրականացնի այդ պատժամիջոցների երկրորդ փուլը, որն անմիջականորեն կանդրադառնա նավթագազային ոլորտի վրա: Այդ ժամանակ, կարծում եմ, Իրանի համար իսկապես շատ ծանր տնտեսական իրավիճակ կլինի: Իրանը պետք է պատրաստվի դրան, որպեսզի կարողանա դիմակայել սպասվող մարտահրավերներին:

ԱՄՆ-ի պատժամիջոցները կազդեն Իրանում եվրոպական բիզնեսի ներկայության, եվրոպական ներդրումների վրա: Թրամփի  գլխավոր խնդիրն էլ դա է, որ այս պատժամիջոցներով ներազդի հենց եվրոպական բիզնեսի վրա: Եվ դա մենք արդեն իսկ նկատում ենք, եվրոպացի գործարաներն արդեն դուրս են գալիս Իրանի տարածքից, քանի որ չեն կարող վճարել այն բոլոր տույժերն ու տուգանքները, որոնք նախատեսել է Միացյալ նահանգները:

-Խոսվում էր Թրամփ-Ռոհանի հանդիպման մասին. Որքանո՞վ է հավանական, որ կկայանա այս պատմական հանդիպումը:

-Ես խիստ կասկածում եմ, որ այս պայմաններում Իրանի նախագահը կգնա Թրամփի հետ  հանդիպման, ինչու՞, որովհետև ԱՄՆ-ն բավական պարտադրող մոտեցում է ցուցաբերում: Այն, ինչ Թրամփն արեց Կորեայի ղեկավարի հետ, նույնն անում է հիմա, գրեթե նույն պատկերն է:

 Կարծում եմ, որ  այս պահին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը դժվար, թե հանդիպի Թրամփի հետ, որովհետև վերջինս խիստ տոներով թելադրում է Իրանին՝ դուք սա չպետք է անեք, նա չպետք է անեք, և եթե ուզում եք մի փոքր արտոնություն ստանալ, ապա պետք է անեք՝ սա՛, սա՛, սա՛:

   Իրանի հետ նման լեզվով խոսել, իրականում, հնարավոր չէ. նախ 40 տարի  Իրանը գտնվում է պատժամիջոցների տակ, և սա նորություն չէ այդ երկրի համար: Իրենք այս փուլն էլ կհաղթահարեն, բայց նման ճնշմանը Իրանը տուրք չի տա, անգամ, եթե դրանով Իրանի տնտեսությունը կարող է էլ ավելի վատ վիճակում հայտնվելու:

Նրանք կգերադասեն՝ ավելի վատ տնտեսական վիճակ լինի երկրում, որոշ նահանգներում ցույցեր լինեն, բայց վերջնագրով Իրանի հետ խոսել, կարծում եմ՝ թույլ չեն տա:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ