Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անհաջող կլինեն. Էրդողան

am
Irani dem AMN patzhamijots`nere anhajogh klinen. Erdoghan_61447

Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

Ըստ Էրդողանի՝ նախկինում Միացյալ Նահանգները արդեն պատժամիջոցներ կիրառել են Իրանի դեմ, սակայն դրանք որևէ ազդեցություն չեն ունեցել:

«Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Peugeot»-ն և «Mercedes»-ը շարունակում էին գործել Իրանում», - ասել է Էրդողանը:

«Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը անկեղծ չի եղել Իրանի հետ միջուկային համաձայնագրի առնչությամբ» , - ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային պայմանագրից, որը կնքվել էր 2015թ.-ին «վեցնյակի» միջազգային միջնորդների միջև (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա): 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ