Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները բացում են նոր հնարավորություններ մեր տնտեսության համար. Վարդան Ոսկանյան

am es
Irani dem kirarhvogh patzhamijots`nere  bats`owm  en nor hnaravorowt`yownner mer tntesowt`yan hamar. Vardan Oskanyan_86855

Իրանի դեմ պարբերաբար կիրառվող ամերիկյան պատժամիջոցները մեր տնտեսության համար բացում են նոր հնարավորություններ: Այս մասին նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Բազմիցս նշել եմ, որ Իրանի դեմ պարբերաբար կիրառվող ամերիկյան պատժամիջոցները ոչ միայն ռիսկեր են առաջացնում մեր տնտեսության համար, այլ նաև բացում նոր հնարավորություններ։

Ընդամենը մի քանի օր առաջ նախագահ Դ․ Թրամփի վարչակարգի՝ Թեհրանի դեմ ուժի մեջ մտցրած պատժամիջոցներն արգելում են նաև Իրանում արտադրված պարսկական գորգերի ներմուծումը Միացյալ Նահանգներ։ Որպեսզի պատկերացում լինի, թե գումարային արտահայտությամբ ի՞նչ ծավալների առևտրի մասին է խոսքը, նշեմ, որ միայն 2016 և 2017թթ․ Իրանից ԱՄՆ են ներմուծվել համապատասխանաբար 56 և 97 միլիոն դոլարի պարսկական գորգեր։

Այս առումով, կարծում եմ՝ կարելի է քննարկել և դրական արդյունքների դեպքում արագորեն իրականացնել, դիցուք, Մեղրիի ազատ տնտեսական գոտում պարսկական գորգերի հայ-իրանական համատեղ արտադրության կազմակերպումը, որը միտված կլինի բավարարելու հենց ԱՄՆ շուկայի պահանջարկը, քանի որ Հայաստանի արտադրանքը կարող է ազատորեն վաճառվել ցանկացած երկրում»,- գրել է նա: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ