Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին ստախոսության մեջ է մեղադրել

am
Irani hogewor arhajnorde T`ramp`in stakhosowt`yan mej e meghadrel _59991

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ բազմիցս ստել է Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ  հայտարարության մեջ: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

 

«Երեկ երեկոյան բոլորդ լսեցիք ԱՄՆ նախագահի նողկալի և հանդուգն խոսքերը: Նա, հավանաբար, տասից ավելի անգամ ստեց իր խոսքում: Նա սպառնաց ինչպես Իրանի իշխանություններին, այնպես էլ ժողովրդին, որ այս կամ այն բանը կանի: և Իրանի ժողովրդի անունից հայտարարում եմ՝ պարոն Թրամփ, Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի», - ասել է Խամենեին:

 

Ըստ իրանական առաջնորդի՝ ի սկզբանե  Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի   կապված չի եղել միջուկային գործունեության հետ: Թշնամանքը չի անհետացել   պայմանագրի կնքումից հետո, Միացյալ Նահանգները շարունակում է քննադատել Իրանի ներկայությունը տարածաշրջանում և երկրի հրթիռային ծրագիրը: «Եթե մենք ընդունենք այդ երկու հարցերի շուրջ նրանց պայմանները, խնդիրը չի լուծվի, նրանք ինչ-որ բան այլ բան կգտնեն», - ասել է նա:

 

Խամենեին նշել է նաև, որ չի հավատում եվրոպական երկրներին, որոնք որպես միջնորդ են հանդես եկել համաձայնագրում:

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ