Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իրանի խորհրդարանում այրել են ԱՄՆ դրոշը

am
Irani khorhrdaranowm ayrel en AMN droshe_59923

Իրանի խորհրդարանի պատգամավորները այրել են Ամերիկայի թղթի դրոշը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիը որոշում է կայացրել դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից: Այս մասին հաղորդում է Associated Press- ը:

Խորհրդարանականները նաեւ բղավել են՝ «Մահ Ամերիկային»:  Նրանք նաեւ այրել են Իրանի եւ «վեցնյակի» միջեւ 2015 թ.  կնքված համաձայնագրի պատճենը: «Թրամփը խնդիրներ լուծելու համար մտավոր ունակություն չունի», - նիստի ժամանակ ասել է Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Նրա խոսքերով, Վաշինգտոնը մտադիր է Իրանի դեմ «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցներ կիրառել:

Իրանը, իր հերթին, Թրամփի այս որոշումն  անօրինական է անվանել:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ