Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը ծայրահեղ է. Լավրով

am ru
Irani mijowkayin hamadzaynagri showrj iravichake tsayrahegh e. Lavrov_60751

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է անվանել: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է համատեղորեն պաշտպանեն իրենց շահերը Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ:

«Ես լիովին հասկանում եմ, որ Իրանը ցանկանում է ապահովել իր օրինական շահերը: Եվ Ռուսաստանի Դաշնությունը, և այս գործարքի մյուս մասնակիցները, և Չինաստանը, և  եվրոպացիները, ևս ունեն օրինական շահեր, որոնք ամրագրված են այս համաձայնագրում Անվտանգության խորհրդի մակարդակով: Հետևաբար, մենք պետք է միասին պաշտպանենք մեզանից յուրաքանչյուրի օրինական շահերը », - ասել է Լավրովը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ