Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Իրանն սպառնում է արգելափակել Հորմուզի նեղուցը. DW.com

am
Irann sparhnowm e argelap`akel Hormowzi neghowts`e. DW.com_80183

 

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին հավանություն է տվել երկրի նախագահ Հասան Ռոհանիի՝ նավթի մատակարարումներն արգելափակելու մասին առաջարկին:

«Եթե իրանական նավթի արտահանումն արգելվի, ապա ոչ մի այլ երկիր տարածաշրջանում նույնպես նավթ չի արտահանի»,- DW.com-ի փոխանցմամբ՝ ասվում է Խամենեիի հայտարարության մեջ, որը հուլիսի 21-ին հրապարակվել է նրա կայքում:

Խամենեին Իրանի ԱԳ նախարարին կոչ է արել խստորեն հետևել նախագահի դիրքորոշմանն այդ հարցում: Ռոհանին ավելի վաղ սպառնացել էր արգելափակել միջազգային շուկա նավթի մատակարարումը Հորմուզի նեղուցով, եթե ԱՄՆ-ը հասնի նրան, որ մյուս երկրներն այլևս նավթ չգնեն Իրանից:

Հորմուզի նեղուցով Պարսից ծոցը միանում է Օմանի ծոցին, այնուհետև Արաբական ծովին և Հնդկական օվկիանոսին: Բահրեյնը, Քաթարը և Քուվեյթը կարող են նավթ արտահանել միայն այդ նեղուցով, քանի որ այլ ելքեր դեպի ծով չունեն:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ