Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իրանում նշել են՝ ԱՄՆ որոշումից հետո ինչ կլինի օտարերկրյա ընկերությունների հետ

am
Iranowm nshel en,  AMN oroshowmits` heto inch` klini otarerkrya enkerowt`yownneri het_59999

Իրանի նավթի նախարարությունը չի պատրաստվում բանակցել օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք ցանկություն են հայտնել հեռանալ երկրից ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու պատճառով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

 

 Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս  Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը ստորգրվել էր Իրանի և  «վեցնյակի» միջազգային միջնորդների 2015 թ.: Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնք  դադարեցվել էին ձեռք բերված գործարքի արդյունքում:

 

 

 «Մինչև այժմ նավթի նախարարությունը որևէ ծանուցում չի ստացել օտարերկրյա նավթային ընկերություններից առ այն, որ նրանք ցանկություն ունեն հեռանալ Իրանից կամ կասեցնելու Իրանում ծավալվող աշխատանքը: Թրամփի որոշումից հետո Իրանը լքել ցանկացող ընկերությունների հետ բանակցություններ չեն լինի», - ասել է աղբյուրը:

 

  

 Ըստ նրա՝ Իրանը կարող է շարունակել իրականացնել ընթացիկ նախագծերը՝ հենվելով  սեփական հնարավորությունների վրա:

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ