Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Իշխանության ես եկել պոպուլիզմով, հեռացիր արժանապատվությամբ. Ռոբերտ Քոչարյան

am
Ishkhanowt`yan es ekel popowlizmov, herhats`ir arzhanapatvowt`yamb. Rhobert K`och`aryan_99867

- Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում: Մայիսյան իրադարձությունները, ըստ Ձեզ, ի՞նչ էին:

- Դա իշխանափոխություն էր: Կարծում եմ, Փաշինյանը զգաց բողոքի տրամադրությունները եւ ժամանակին ղեկավարեց դրանք, ինչը հանգեցրեց իշխանափոխության: Դա տպավորիչ էր:

- Ես մայիսին Հայաստանում էի եւ հասարակության մեջ մեծ աճ եմ տեսել: Արդյո՞ք մարդիկ իսկապես հոգնել էին նախորդ իշխանություններից:

- Կարծում եմ, որ նախկին իշխանություններից հոգնածություն կար, լճացման զգացողություն կար: Հակառակ դեպքում դժվար թե նման զանգվածային շարժում լիներ: Բայց գիտեք, կարելի է  իշխանության գալ պոպուլիզմի միջոցով, ժամանակակից պատմության մեջ շատ նման օրինակներ կան: Այդպիսի իրավիճակներում հեշտ է իշխանության գալ եւ առավել դժվար է հեռանալը: Գալիս ես  պոպուլիզմի միջոցով, իսկ հեռանալ պետք է արժանապատվությամբ եւ իրական արդյունքներով: Չորս ամիսները ցույց տվեցին, որ դեռևս բոլոր ոլորտներում առկա խնդիրներ են կուտակվում: Եվ սա իմ՝ քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկն է:

- Չորս ամիսը բավակա՞ն է գնահատելու համար իշխանության հաջողությունը կամ ձախողումը, իրավասությունը կամ անգործությունը:

- Այս ժամանակահատվածը բավարար է հասկանալու համար, թե ինչքան իրավասու են  իշխանությունները, ինչ արժեքների վրա են հենվում, եւ արդյո՞ք ունակ են նրանք համակարգային աշխատանքի: Բավարար է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ