Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Իսրայելի բանակի մարտական զորամասերում կծառայեն ռեկորդային թվով աղջիկներ

am
Israyeli banaki martakan zoramaserowm ktsarhayen rhekordayin t`vov aghjikner_85787

Իսրայելի պաշտպանության բանակի մարտական զորամասերում ծառայելու ցանկություն են հայտնել 1000 զինակոչիկ-աղջիկներ. դա ռեկորդային թիվ Է անցյալ տարիների համեմատությամբ: Այդ մասին հայտնել Է «Գալեյ ՑԱԽԱԼ» բանակային ռադիոկայանը՝ ամփոփելով այս շաբաթ ավարտվող բանակային նոր զորակոչի արդյունքները:

Նշվում Է, որ դեռ հինգ տարի առաջ նման կամավորների թիվը աղջիկների շրջանում կրկնակի պակաս Էր: Հաղորդվում Է նաեւ, որ մարտական զորամասերում ծառայել ցանկացող աղջիկների թիվն ավելացել Է նաեւ կրոնասեր աղջիկների շրջանում:

Բացի բնիկ իսրայելցիներից, ՑԱԽԱԼ-ին միացել են երիտասարդ հայրենադարձներ, որոնք ժամանել են Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի տարբեր երկրներից: Նրանցից Իսրայելի պաշտպանության բանակի զորամասերում ծառայելու են 312 մարդ՝ Ուկրաինայից, 285-ը՝ Ռուսաստանից, 248-ը՝ ԱՄՆ-ից եւ 167-ը՝ Ֆրանսիայից: Նրանց մի մասին ընդունել են ինժեներային կորպուս, հայրենադարձները նաեւ կծառայեն պարաշյուտիստ-դեսանտայինների բրիգադում, զրահատանկային եւ հրետանային կորպուսներում, փրկարարների եւ հակաօդային պաշտպանության գումարտակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ