Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իսրայելի դեմ համատեղ գործողությունների ժամանակն է. Չավուշօղլու

am
Israyeli dem hamategh gortsoghowt`yownneri zhamanakn e. Ch`avowshoghlow_61099

Չի կարելի բավարարվել միայն պաղեստինցիների սպանությունը դատապարտելով, Իսրայելի դեմ համատեղ գործողությունների ժամանակն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքի եթերում:

Թուրքական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Արաբական պետությունների լիգան պետք է զարգացնեն ընդհանուր և հստակ դիրքորոշում պաղեստինցիներին աջակցելու հարցի վերաբերյալ:

Չավուշօղլուն նաև քննադատել է Վաշինգտոնին, ով առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ «Ես որոշել եմ, ուստի դա կլինի»:

«Վաշինգտոնը խախտում է միջազգային իրավունքը, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հաշվի չի առնում տարածաշրջանի պատմական իրողությունները: ԱՄՆ-ը փորձում է պարտադրել իր տեսլականը Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման հարցում», - ասել է նախարարը:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշում ընդունելուց հետո Վաշինգտոնը ճնշումներ է գործադրել և նույնիսկ սպառնացել շատ երկրների: Ըստ Չավուշօղլուի՝ ԱՄՆ-ը կարող է շարունակել տարբեր երկրների վրա ճնշումների քաղաքականությունը, հետևաբար միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա  անարդարության և անօրինականության դեմ հստակ դիրքորոշմանը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ