Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Իսրայելի պաշտպանության նախարարը Ասադին կոչ է արել Սիրիայից դուրս նետել իրանցիներին

am ru
Israyeli pashtpanowt`yan nakharare Asadin koch` e arel Siriayits` dowrs netel irants`inerin _60455

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին երկրից «դուրս նետել» իրանական զինված միավորումները, որից, ըստ ռազմական գերատեսչության ղեկավարի, Դամասկոսն ավելի շատ խնդիրներ, քան օգնություն է ստանում:

Մեղադրելով Իրանին Սիրիան ագրեսիայի հարթակի վերածելու ձգտման մեջ՝ Իսրայելը հինգշաբթի գիշերը Սիրիայում տասնյակ իրանական օբյեկտներ է հռթիռակոծել՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում իրանական հրթիռային հարձակման:

«Քանի որ այստեղ եմ, ուզում եմ այս հնարավորությունն օգտագործել և խոսքս հղել Ասադին՝  դուրս նետեք իրանցիներին: Նրանք չեն օգնում ձեզ, նրանցից միայն վնաս է գալիս: Նրանց ներկայությունն իսկ խնդիրներ է ստեղծում ...», - ասել է Լիբերմանը:

«Միայն այն ժամանակ, երբ կազատվեք իրանցիներից, հնարավոր կլինի դեպի նոր կյանքի շարժվել», - ավելացրել է Իսրայելի նախարարը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ