Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Իվան Կալիտայի թողած ժառանգությունը և Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը

am
Ivan Kalitayi t`oghats zharhangowt`yowne ew Nikol P`ashinyani heghap`okhowt`yowne_84631

 «Ձեր արծաթն ու ոսկին ժանգոտ են և նրանց ժանգը ձեր դեմ վկայություն կլինի ու կրակի պես կկլանի ձեր մարմինները, քանի որ իր վախճանին մոտեցող այս աշխարհում դուք միայն գանձեր դիզեցիք» Եսայի մարգարե:

Ո՛վ արդարությու՜ն, թքել եմ ես քո կնճռոտ ճակատին, որ միշտ հիվանդ ես ու տաքության մեջ և չես դադարում դատափետվելու՜ց, ախտաժետվելու՜ց, անվերջ կեղծվելուց, անվերջ պղծվելուց և հոգեխռով խարխափումներից՝մի՜շտ տառապելուց Ճամփորդության մեջ՝ անվերջ տքնելուց ու մարդկության հետ կողք կողքի կանգնած, իրար դիմադարձ՝ քարակոծվելուց: Մարդու մեջ վառվում, իրար հետ կռվում, զարկում ու զարնվում, հաղթում ու պարտվում, բայց չեք դադարում իրար սիրելուց, իրար հեգնելուց ու մեղադրելուց Ի՜նչ դաժան ես դու, վախկոտի համար՝ անվարձահատույց, կեղծողի համար՝ սահմռկեցուցիչ, խաբողի համար՝ տագնապահարույց, մատնողի համար՝ մղձավանջային, թույլերի համար՝ ահագնատեսիլ, բայց միշտ կարեկցող ու համբերատար, խորատեսությամբ՝ անպարագրելի, բայց միշտ ներհատուկ ու ներողամիտ, անքինախնդիր ու անհիշաչար, անզիջողամիտ ու խստապահանջ, անխոնջ պայքարող, արդ, ընդիմադիր, ընդիմապատնե՜շ ու այս ամենով՝ հավե՜րժ կենդանի Բայց և այնպես , մարդ արարածը չի համակերպվում ու հարձակվում քեզանից զրկվել, քեզանից պրծնել, քեզանից զարնվել, քանզի դու նրա կենսաբանական խղճմտանքն ես, գոյաբանական արգահատանքը ու պարտազգացությունը:


Այդուհանդերձ՝ ՝հենց քեզանով է ռուս ազգի ցարը՝ Իվան Կալիտան «խղճմտանքով» իր գանձատունը լիապատարուն ճարտարապետել և ռուսահպատակ կայսրության մեջ վերահաստատել իր նախնիների հոգեբանությամբ ազգապահպանման ռազմավարություն,որի խորքերում ազգային հոգեբանությունը, միաբանությունը, ոգեղենությունը, խառնվածքը, բնավորությունը, կառուցողականությունը, բռնազավթումը ու կեղեքելու նկարագիրը բովանդակում է մի յուրահատուկ փլիսոփայություն՝ այն է, հպատակություն, հնազանդություն, ենթարկվածություն և սրան նպաստող՝ բազմաբովանդակ շողոքորթություն, որը միրուքավոր բոյարատների, ֆեոդալների, հարկատուների, ճորտ ու ճամարտակ ռամիկների ,ռուսաստան եկող առևտրականների, այդ երկրին դրկից սլավոնների, պեչենենգների, լեհերի, շվեդների և էլի ուրիշ՝շատ ու շատերի համակեցությամբ, սերնդից սերունդ կապիտալ կուտակելու ժառանգականությունը իրենից հասցրեց Պյոտր Մեծին, Ռոմանովներին, նոր շառավիղներով Լենին ու Ստալին սրբապիղծներին, ու մեր այսօրվա «ժողովրդավար, ժողովրդասեր» Պուտին Մեդվեդև անտրոհելի սիամական սիգազույգերին: Արդ, ի՞նչու Իվան Կալիտան և ոչ թե նրան նախորդած ցարերը կամ ուրիշները: Մեծ հաշվով տարբերություն չկա, բոլորն էլ նույն թթխմորից են, որովհետև ժողովուրդը ինքը բնութագրեց նրան և գնահատեց իր ազգի առաջնորդին որպես կաշառակերի , սրա ու նրա գանձերը յուրացնող՝ գանձագողի, փողասերի, անձնական հարստություն կուտակելու մոլուցքով տառապող, փառամոլ ու բոզարած հեշտասերի, որն էլ պատմության մեջ կրեց տխրահռչակ«Փողի քսակ» պիտակավորումը: Իսկ սրանից հետո եկան ռեֆորմիստները, բարերարները, նվիրյալները և ռուսական կայսրության սահմանները դարձրին ծովից ծով՝ծովատիրակալ ու արքայից արքա, ցարերի երկիր՝ Մեծ Կայսրություն
Ահավասիկ, այս կայսրության հովանու ներքո բազմաթիվ ազգեր իրենց փրկության հույսն էին որոնում և դրա համար էլ գերադասեցին կամավորաբար դառնալ հպատակ ու հարկեր մուծել ռուսական ցարին, քան թե անարդյունք պայքարից ոչնչի չհասնելով՝ ոչնչանալ մոնղոլ թաթարներից, թուրք օսմաններից, պարսիկ բեյերից, քոչվոր ցեղերից և այլ բարբարոսական թալանչիներից


Հայն էլ իր հերթին յուր ողջախոհությամբ այստեղ ճողոպրեց իրեն փրկելու, որպեսզի հետո նրան փնովի Որովհետև, Իվան Կալիտայի ռուսական հոգեբանությունը կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ կլանեց նաև իրեն, և նրա վասալներից մինչև մեր այսօրվա անկախ պետականության նախագահ-թագավորները նմանականությամբ հետևողաբար բոլորով դարձան փողասեր ու փառատենչ, եսապաշտ և ինքնամեծար, հավակնոտ և բռնազավթիչ ու հանուն իրենց ցոփ հաճույքների ՝ հարստանալով դատարկեցին և կազմաքանդեցին երկիր Նաիրին, սրբապղծելով արդարությունը, ճշմարտությունը, իրավունքները ավանդույթները և խաղարկելով կեղծ դեմոկրատիա «լյումպեն պրոլետարիատի» հոգեբանությամբ՝ քրեաօլիգարխիկ կոռուպցիաներով երկիրը հասցրին այսօրվա կաթվածահար իրավիճակին, որն էլ, ամենատարբեր սարդոստյաններով կապված և կախված լինելով ռուսական և եվրոպական շովունիզմից «սիրո և համերաշխության» ընդվզումով փշրեց սուտ դեմոկրատիայի և հնազանդության բոլոր խայտաբղետ տաբուները ու դարձավ թավշյա հեղափոխության բնօրրան, զարմացնելով ողջ աշխարհին: Այո, համատարած հիասթափությունը դարձավ տիեզերական ոգեղենություն և վերազարթոնքով երկնեց հեղափոխություն, ընտրելով իր առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյան մարդ կանչվածին, որը հակակշիռն ու հակամարտիկը, հակընդդեմն ու հակապատկերը դարձավ Բիսմարկների, Իվան Կալիտայի, Իվան Ահեղի և բոլոր ահեղների ու դրանց նմանների թողած ժառանգությանը:


Հայաստանը թևակոխում է մի նոր դարաշրջան, նոր մարտահրավերների սպառնալիքների, ռիսկերի, ազգային անվտանգության համար սարսափելի մի վտանգավոր դարաշրջան: Ներսի ու դրսի ծպտված թշնամիները ջանք ու եռանդ չեն խնայում կուլ տալու Հայաստանին, իսկ Հայաստանը ալկոծվում է, հարձակումները ահագնանում են, որոգայթները բազմապատկվում, խարդավանքները բյուրեղանում, հույսն ու հավատը տատանվում է, բայց ժողովուրդը ապավինում է իր առաջնորդին, նրա իմաստությանը և ակնկալում արդարության վերագնահատում, ճշմարտության վերահաստատում, հաջողությունների և ձեռքբերումների լիարժեք ապահովում:


Եվրոպական, ռուսական, ջհուդական, ասել է թե Լյուդվիկոսների, Նաթանհաուների, Իվան Կալիտաների թողած ժառանգությունը բախվում է Նիկոկ Փաշինյանի հեղափոպությանը ու երերում, որից լավ հոտ չի փչում: Փրկությունը հայակենտրոն համազգային միաբանության մեջ է, ինքնամաքրման ,միասնության, համախմբման, համերաշխության, հանդուրժողականության և համաժողովրդական ճակատ ստեղծելու մեջ:


Ազգի տականքը պետք է վերանա՝ ազգի հայակենտրոն պարծանքի միաբանությամբ: Այս է փրկության բանալին, որի կողպեքը՝ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈւԹՅՈւՆՆ Է՝ՀԱԳ-ը:

 

ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գեներալ –մայոր, ՀՀ ՊՆ խորհրդական

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ