Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Քաղաքագետ. Արցախի սահմանի ռազմական կահավորանքն արդիականացվել է

am
K`aghak`aget. Arts`akhi sahmani rhazmakan kahavorank`n ardiakanats`vel e_38442

Քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանի կարծիքով 2017 թվականի վերջին ամիսներին Արցախի սահմանին հարաբերական հանգիստը երկու պատճառ ունի. «Հիմնական պատճառը Ալիևի դիրքերի թուլացումն է, որը նրան ստիպում է ինչ-որ չափով հրաժարվել ագրեսիվությունից, գնալ որոշակի զիջումների: Դերակատարություն է ունեցել նաև սահմանի ռազմական կահավորանքի արդիականացնումը։ Նորացվել են և՛ դիտարկման համակարգերը, և՛ թշնամու դիվերսիոն խմբերի բացահայտման համար նախատեսված համակարգերը, և՛ էլեկտրոնային վերահսկման համակարգերը։ Դրանք բոլորը թարմացվել են, և 2018թ-ին այդ գործը շարունակվելու է»:

 

 

 

Քաղաքագետը վստահ է, որ եթե այս իրավիճակում Ադրբեջանի նկատմամբ միջնորդները մի փոքր ավելի ճնշում գործադրեն, լարվածությունը սահմանին էլ ավելի կթուլանա։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ