Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Քանաքեռ-Զեյթունում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկը բնակիչներին խոստացել է՝ 50-60 հազար դրամ ընտրակաշառք

am
K`anak`erh-Zeyt`ownowm entrowt`yownnerin masnakts`ogh k`aghak`akan owzherits` meke bnakich`nerin khostats`el e, 50-60 hazar dram entrakasharhk`_101073

  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

 Նրանք բաժնում բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող, 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց ցուցակագրելու դեպքում իրենց գումար կտա՝ յուրաքանչյուրին 50-ից 60 հազար դրամ: Բաժին հրավիրված քաղաքացիների հայտնածով՝ յուրաքանչյուրը 10-ից ավելի անձ է ցուցակագրել և ձևաթղթերը հանձնել Ս.Վ.-ին: 74-ամյա տղամարդը ևս ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և չի հերքել քաղաքացիների հայտնածը:

Կատարվածի հանգամանքները պարզվում են:  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ