Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Քառօրյայի ընթացքում Արցախում զոհված ադրբեջանցի սպաները ԱՄՆ-ում են սովորել. Forbes

am ru
K`arhoryayi ent`ats`k`owm Arts`akhowm  zohvats  adrbejants`i spanere AMN-owm en sovorel. Forbes_28480

Forbes- ը ղարաբաղյան հակամարտության եւ դրա լուծման վրա ԱՄՆ-ի ունեցած ազդեցության մասին հոդված է հրապարակել, որի հեղինակները նշում են, որ 1990-ականների սկզբին հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է 907-րդ բանաձեւը, որն արգելում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին քանի դեռ Բաքուն չի հրաժարվել Հայաստանի շրջափակումից եւ Հայաստանի եւ Արցախի դեմ ուժի կիրառումից:

«Այս քաղաքականությունը մնացել է անփոփոխ մինչեւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ը: Այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը խնդրել է հրաժարվել 907 բանաձեւից, որպեսզի թույլատրվի Ադրբեջանին օգնություն տրամադրել: «Դրանից հետո, ամեն տարի հանրապետության նախագահը շրջանցում էր 907-րդ բանաձեւը և թույլատրում Կասպից ծովի մոտակայքում գտնվող նավթով հարուստ այդ երկրին ստանալ ԱՄՆ-ի՝ 20 մլն դոլարի օգնությունը », - նշված է հոդվածում:

Հոդվածագիրները նշում են, որ 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մեջ իր դերն է ունեցել Միացյալ Նահանգների՝ Ադրբեջանին ցոցաբերած աջակցությունը:

«Այս բացթողումը մղեց Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը դիմել նման քայլի: Ներկայիս նախագահ Թրամփի վարչակազմի՝ տվյալ տարածաշրջանի հանդեպ ունեցած անհաշտ վերաբերմունքով պայմանավորված, ժամանակի հարց է, որպեսզի Ադրբեջանը կրկին ռազմի դաշտում հերթական փորձը կատարի », - հավատացած են Forbes-ի հեղինակները:

Հրապարակման մեջ նաեւ նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գնդապետերից առնվազն երկուսը՝ Վուգար Յուսիֆովը եւ Մուրադտ Միրզաեւը, ովքեր 2016 թ.-ի ապրիլին մասնակցել են չորսօրյա պատերազմից եւ սպանվել են, սովորել են ԱՄՆ բանակում:

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ