Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քառօրյայի սցենարի կրկնություն դեպքում հայկական կողմը կարող է չդիամանալ իր զինանոցն օգտագերծելու «գայթակղությանը». Տոնոյան

am ru
K`arhoryayi sts`enari krknowt`yown depk`owm haykakan koghme karogh e ch`diamanal ir zinanots`n ogtagertselow <<gayt`akghowt`yane>>. Tonoyan_80519

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Eurasia Daily-ին տված հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման պարագայում Հայաստանի գործողությունների մասին:

 

«Խորհուրդ կտամ ադրբեջանական կողմին այնքան վստահ չլինել նրանում, որ իրենք  վերահսկում են ռազմական իրավիճակում էսկալացիայի հարցը: Այսինքն, չի լինի այնպես,  որ միջնորդները  կկարողանան համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից ռազմական գործողությունների վերսկսման  պարագայում», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարության տված հարցազրույցում Eurasia Daily.

 

Տոնոյանն ասել է, որ 2016 թ. Քառօրյա պատերազմի  սցենարի կրկնություն դեպքում հայկական կողմը կարող է չդիամանալ «գայթակղությանը» և օգտագործել իր զինանոցում  առկա բոլոր զենքերն ու հակազդելու թշնամուն  :

 

Տոնոյանը նաև մեկնաբանել է ռազմական գերատեսչությանը վերաբերող այլ հարցեր,  մասնավորապես նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները  պետք է ձեռնպահ մնան Ադրբեջանին հարձակողական զենքի որոշակի տեսակներ վաճառելուց:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ