Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Քիմ Քարդաշյանը ճանաչվել է նորաձևության աշխարհում ամենաազդեցիկ կինը

am ru
K`im K`ardashyane chanach`vel e noradzewowt`yan ashkharhowm amenaazdets`ik kine_64672

Նյու Յորքի Բրուքլինյան թանգարանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ կայացել է Ամերիկայի դիզայներների խորհրդի CFDA-2018 մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Երեկոյի ընթացքում ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը պարգևատրվել է «Influencer Award» անվանակարգի մրցանակով, որն ամեն տարի շնորհվում է աշխարհի նորաձևության մեջ ամենաազդեցիկ դերն ունեցող անձին:

Մրցանակը ստանալիս Քիմ Քարդաշյանը հուզվել է և կատակով նշել.

«Ես ցնցված եմ, որ ստանում եմ այս մրցանակը, քանի որ գրեթե միշտ մերկ եմ: Բայց սա ինձ համար մեծ պատիվ է», - հեռուստաաստղի խոսքերն է մեջբերում «People Style» թերթը:

Միջոցառման ժամանակ նաև ցուցադրվել է Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ Քանյե Ուեսթի և նրանց 2-ամյա որդու վիդեո շնորհավորանքը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ